Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ գործարարն ընդունել է Ցուկերբերգի մարտահրավերը և ստեղծել «քնելու տուփ»

Վերադարձ լուրերի բաժին

13:54 , 22 Հուլիս 2019

Ապրիլին Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պատմել է, որ կնոջ համար պատրաստել է լուսային զարթուցիչ և մյուս գործարարներին առաջարկել իր գաղափարն անվճար օգտգործել: Premier Integrated Technologies ընկերությունը, որի հիմնադիրը Հայաստանում ծնված Գրեգ Հովհաննիսյանն է որոշել է սկսել սարքի սերիական արտադրություն և այդ նպատակով Kickstarter հարթակում արդեն հավաքել է $100 000: Այդ մասին հայտնում է Forbes ամսագրի կայքը:

zuk-1.jpg__1562061294__56409

Սոցիալական ցանցի հիմնադիրն ու նրա կինը՝ Պրիսցիլան, ունեն երկու դուստր: Կրտսեր դուստրը մոտ երկու տարեկան է, ավագը՝ երեք ու կես: Երեխաների ծնունդից հետո Պրիսցիլան սկսել է վատ քնել: Սակայն պատճառը երեխաների լացը չի եղել: Ցուկերբերգի խոսքով՝ կինը գիշերվա կեսին արթնանալով՝ հեռախոսով ստուգել է ժամը, ինչից հետո չի կարողացել քնել մինչև երեխաների արթնանալը:

Ֆեյսբուքի հիմնադիրը խնդիրը լուծել է որպես «ինժեներ»: Նա կնոջ համար ստեղծել է լուսային զարթուցիչ, որը ցույց չի տալիս ժամը: Այն լուսավորությունը փոխելով՝ տիրոջը հուշում է, որ արթնանալու ժամանակն է: Մարկի պնդմամբ՝ Պրիսցիլային այն օգնել է կարգավորել քունը: Դրանից հետո Մարկը սարքի լուսանկարը և սարքի կոնցեպտը տեղադրել է սոցցանցում և մյուս գործարարներին առաջարկել աշխատել իր գաղափարի ուղղությամբ:

zuk-2.jpg__1562061379__70973

Նորարարությունը հավանել և գործարար գաղափար է դարձրել Նյու Ջերսիում գործող Premier Integrated Technologies ընկերությունը: Կամակերպության հիիմնադիր Հայաստանում ծնված, ԵՊՀ շրջանավարտ Գրեգ Հովհաննիսյանն է: Հունիսի կեսին ընկերությունը սարքի սերիական արտադրության համար Kickstarter հարթակում մեկնարկել է դրամահավաք և մինչև հիմա հավաքել $114 000-ից ավելի գումար: Սարքի առաջին օրինակները պատվիրատուները կստանան նոյեմբերին:

Ընկերությունը սարքն անվանել է Ցուկլայթ (Zucklight): Դրա արտաքին տեսքտը գրեթե չի տարբերվում Մարկ Ցուկերբերկի ստեղծած նախատիպից: Սակայն գորձարարները կատարելագործել են այն: Օգտատերը կարող է հավելվածի միջոցով կարգավորել լույսի գույնը և պայծառության աստիճանը և սարքի աշխատանքի գրաֆիկը: Սարքը նախատեսվում է թողարկել երեք գույնով և երեք համալրմամբ: Ամենահագեցած տարբերակները լուասյին զարթուցիչից բացի ունենալու են նաև սմարթֆոնների անլար լիցքավորման հնարավորություն, ցույց են տալու ջերմաստիճանը, խոնավության և ածխաթթու գազի մակարդակը:

Greg_Hovhannisyan
«Մեր նպատակը եղել է ստեղծել տուփի կատարելագործված տարբերակը և այն ներմուծել շուկա»,- Ֆորբսին ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ առաջին պատվերների առաքումից հետո ընկերությունն սկսելու է սարքի զանգվածային արտադրությունը և այն ինտեգրելու է Alexa և Google Home ձայնային օգնականների հետ, որպեսզի Ցուկլայթը դառնա խելացի տան բոլոր համակարգերի մի մասը: Հովհաննիսյանն ասել է, որ տարբեր դիստրիբյուտոր ընկերություններ արդեն իրենց համագործակցության առաջարկ են կատարել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 18 մլրդ դոլար

Պատճառն Ամերիկայի առևտրային բորսաների տատանումներն են:

Սովորույթներ, որոնք ձեզ ետ են պահում լավ հաղորդակցվող լինելուց

Հաղորդակցման տզրուկների մասին՝ ըստ խոսքի վարպետության փորձագետ Ջուլիան Թրեժըրի գրքի:

«Առյուծ արքան» դարձել է ամենահասութաբեր անիմացիոն ֆիլմը պատմության մեջ

Նախորդ ռեկորդը 2013 թվականին սահմանել էր «Սառցե սիրտը» մուլտֆիլմը՝ 1,29 մլրդ դոլար: