Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ-բրիտանական գործարարության պալատն անդրադարձել է Ամուլսարի խնդրին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

18:25 , 12 Հուլիս 2019

Հայ-բրիտանական գործարարության պալատն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ: Պալատը նշում է.

«ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և Շրջակա միջավայրի նախարարը կրկին քննարկեցին Հայ-բրիտանական գործարարության պալատի անդամ Լիդիան Արմենիայի հարցը: Ամիսներ շարունակ Լիդիան Արմենիայի գործունեությունը կասեցված է՝ վերջնական որոշման սպասումով: Լիդիան Արմենիայի խնդրի լուծման նման երկարաձգումը տնտեսապես վնասում է ոչ միայն ընկերությանը, այլ նաև պետությանն՝ ընդհանուր առմամբ:

Մենք կարևորում ենք օրենքի ուժը, հավասար վերաբերմունքը բոլոր բիզնեսների նկատմամբ, պրոֆեսիոնալիզմը և արդարությունը: Ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում զգայուն ոլորտներում, պետք է համապատասխանեն միջազգային ամենաբարձր չափանիշներին և տեղական օրենքներին: Միևնույն ժամանակ այն ընկերություններին, որոնք համապատասխամում են այդ չափանիշներին, կառավարությունը պետք է տա որոշակի երաշխիքներ՝ ապահովելու նրանց անխափան գործունեությունը: Կոնֆլիկտների և խնդիրների միայն հավասարակշռված և պրոֆեսիոնալ լուծումը կարող է ապահովել պետության տնտեսական զարգացումը և բարձրացնել ներդրողների վստահությունը: Մենք հուսով ենք, որ այս խնդիրը կհանգուցալուծվի առանց հետագա ձգձգումների»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Այս տարի նվազել է առաջին անգամ Եմ երկրներում ապաստն հայցած ՀՀ քաղաքացիների թիվը

Անցած երեք տարիներին առաջին անգամ այդ թիվը 2000-ից պակաս է եղել:

Արմեն Սարգսյանն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին

Քրիստոֆեր Դեյվիսն իր հերթին նշել է, որ HSBC-ն Հայաստանում ներդրել է լավագույն չափանիշները, և բանկի հայաստանյան թիմը համարվում է ամենապատրաստվածներից մեկը: