Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ-բուլղարական բեռնափոխադրումներում զգալի է բուլղարական ավտոձեռնարկությունների մասնակցությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:45 , 13 Մարտ 2019

Հայաստանը Բուլղարիայի հետ 2017 թվականին ունեցել է արտահանման և ներկրման աճ: Ըստ b4b.am-ի՝ Երևանում մարտի 12-ին մեկնարկած Հայ-բուլղարական համաժողովին ճեպազրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է մոտ 360 մլն դոլարի, որը մոտ 70 տոկոսով ավելի է նախորդ տարիներից: «Հայ-բուլղարական տնտեսական հարաբերությունները ակտիվ են եղել մինչև 90-ականների վերջը, երբ ապրանքային սովի և շրջափակման ընթացքում մեր հիմնական ներկրումներից մեկը բուլղարական արտադրանքն էր՝ մթերք, խմիչքներ, տեխնոլոգիաներ, շինանյութ»,-ասաց Ղազարյանը, ընդգծելով, որ Բուլղարիան միջանցիկ ճանապարհ է Հայաստանի համար:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը նշեց, որ հայ-բուլղարական բեռնափոխադրումների մեջ այսօր զգալի մեծ է բուլղարական ավտոձեռնարկությունների մասնակցությունը: «Այսօր ես Բուլղարիային կներկայացնեի Հայաստանի բարձր տեխնոլոգիաները, համատեղ տուրիստական շրջագայությունների հնարավորությունները, ինչու չէ նաև փորձենք վերականգնել Երևան–Սոֆիա և հակառակ ուղղությամբ չվերթը, որն էապես ազդում է բիզնես ակտիվության վրա»,-հավելեց նա:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։