Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներն ընդլայնվում են

Վերադարձ լուրերի բաժին

13:49 , 21 Հուլիս 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլլանիին և նրա գլխավորած պատվիրակության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարության այլ պաշտոնյաներ:

Նախարար Կարայանը ողջունելով հյուրերին, նշել է`

«Ուրախ եմ  հանդիպելու Ձեզ հետ, և քննարկելու մեր հետագա համատեղ զարգացմանն ուղղված քայլերը, մենք մեծ ճանապարհ ունենք անցնելու, որովհետև այն ներուժը, որ կա մեր երկրների տնտեսական հարաբերություններում ամբողջովին իրացված չէ և մենք հակված ենք, որպեսզի ավելի ինտենսիվ իրար հետ աշխատենք: Մենք շատ շահագրգռված ենք, որպեսզի ամերիկյան ներդրումներ լինեն Հայաստանի Հանրապետությունում և պատրաստ ենք մեծ ներդրումային ծրագրերի համար քննարկել հատուկ բարենպաստ ռեժիմները»:

Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) շրջանակներում շատ ակտիվ քննարկումներ ունենալ հատկապես այն հարցերի շուրջ, որոնցով հետաքրքրված են ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները, և տալ այնպիսի լուծումներ, որ ԱՄՆ բիզնեսի համար ավելի հեշտ լինի մուտքը Հայաստան:

«Մենք անչափ կարևորում ենք Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները: Ես և իմ թիմը ժամանել ենք Հայաստան մեր երկրների միջև ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակում դիտարկելու երկկողմ առևտրի ու ներդրումների ընդլայնման ուղիները, որը երկուստեք շահավետ կլինի մեր տնտեսությունների համար», – նշել է Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Լ.Դանիել Մուլանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) շրջանակներում տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգմամբ աշխատանքային խմբերում ութ ուղղություններով իրականացվող աշխատանքներին և քննարկումներին` առևտուր և ներդրումներ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական հարցեր, մաքսային հարցեր, մտավոր սեփականության իրավունք, բարեփոխումներ աշխատանքի ոլորտում, բնապահպանություն, պետական գնումների ոլորտ և այլն:

Հատկապես կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացումը: Նախարարի առաջին տեղակալ Գ.Մելքոնյանը նշել է, որ հարկավոր է ակտիվացնել համագործակցությունը, երկխոսության ապահովման ճանապարհով, հատկապես այն ուղղություններով, որոնք իրենց հետ կբերեն ԱՄՆ բիզնեսի հետ հարաբերությունների ակտիվացման և ավելացրել, որ բիզնեսների միջև կապը  TIFA-ի շրջանակներում քննարկվող ամենակարևոր ուղղություններից մեկն է:Նա նաև կարևորել է առաջիկայում համատեղ նիստի անցկացման հնարավորությունը:

Համաձայնագրով հիմնված Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհուրդը հայկական կողմից նախագահում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, իսկ ամերիկյան կողմից` ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակը:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բիթքոյնի գինը փլուզվում է. Independent

Կրիպտոարժույթները վերջին օրերին ազատ անկման մեջ են

Մարքեթինգի հայկական ակումբն ու Ակտուալ Քոմփանի ընկերությունն այսօր ներկայացրել են Actual Co հարթակը

Actual Co հարթակը կնպաստի հայկական թվային պրոդուկտների արտահանման գործընթացին

«Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ձեզ ասում եմ՝ սարսափելի չէ». Կարեն Կարապետյան

«Հարցը տալիս միանգամից գնահատական եք տալիս՝ անկանխատեսելի, անկառավարելի գնաճ… Ամեն ինչը համեմատության մեջ է