Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՀԱՅՓՈՍՏԻ» աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ

Վերադարձ լուրերի բաժին

01:59 , 25 Մարտ 2020

«Հայփոստի» բոլոր աշխատակիցները ինչպես Երևանում, այնպես էլ բոլոր մարզերում կորոնավիրուսի (COVID-19) տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով ապաովվել են բժշկական դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով, իսկ բոլոր փոստային բաժանմունքներում օրական մի քանի անգամ իրականացվում են ախտահանման միջոցառումներ: Այդ մասին հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը:

Haypost_2_24.03
Թոշակներ և նպաստներ ստանալու համար փոստային բաժանմունք այցելելու կարիք չի լինելու, քանի որ դիմակներով և ձեռնոցներով «զինված» «Հայփոստի» աշխատակիցները մոտեցնելու են շահառուների բնակարաններ: Աշխատակիցներն այստեղ նույնպես պահպանելու են կանոնները՝ ոչ միայն շեմից ներս չեն մտնելու, այլ նաև ունենալու են իրենց հետ ախտահանիչ նյութեր ամեն այցից առաջ ձեռքերն ախտահանելու նպատակով:

«Հայփոստի» Երևանի բաժանմունքներում բոլոր բաժանմունքներում փակցված են տեղեկատվական ցուցանակներ, որոնք հուշում են անվտանգության պարզ կանոնները փոստային բաժանմունք այցելելիս՝ մտնել մեկական, հերթում և սպասարկման սեղանից պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն:

Haypost_3_24.03
Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ մեր բնակիչները պատրաստակամ են հետևելու այս կանոններին, քաջ գիտակցում են, որ դրանց կարևորությունն ու սոցիալական պատասխանատվության բարձր զգացում ունեն:

Ինչ վերաբերում է այլ երկրներից ստացված առաքանիներին, ապա դրանք բաժանմունք հասնելուց հետո ախտահանվում են և ստացողներին են տրամադրվում միայն 24 ժամ բաժանմունքում մնալուց հետո, ինչը հնարավորինս նվազեցնում է ռիսկերը:

Haypost_4_24.03
Ընդհանուր առմամբ՝ «Հայփոստի» բաժանմունքները շարունակում են աշխատել նույն աշխատանքային գրաֆիկով, սակայն ախտահանված և ավելի անվտանգ պայմաններում, իսկ այսօրվանից նպաստները բաժանվում են բացառապես կազմակերպության աշխատակիցների կողմից առաքումների միջոցով: Նույն գործընթացն իրականացվելու է նաև թոշակների տրամադրման ժամանակ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019 թ. չորրորդ եռամսյակում ՕՈՒՆ զուտ պարտավորություններն աճել են

Ըստ ՀՀ ԿԲ-ի՝ աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ կազմել է 1.1 մլն դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը

Խիստ միջոցառումները կերարաձգվեն ևս տասն օրով: Կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում հասել են 235-ի:

Ucom-ը հեռավար ուսուցումը դարձնում է հասանելի բոլորի համար

Ucom Universal և uMix փաթեթների բաժանորդները կարող են դիտել uMediaroom-ն առանց ամսավճարի, մյուս բոլոր՝ այդ թվում այլ օպերատորների բաժանորդները կարող են ներբեռնել uMediaroom հավելվածը Google Play-ից և App Store-ից և մեկ ամիս դիտել ալիքներն անվճար։