Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայտնի ռեստորատոր Արամ Մնացականովի «Пробка»-ն՝ Սանկտ Պետերբուրգի լավագույն ռեստորանների թոփ-5-յակում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

22:57 , 02 Հունիս 2017

Փորձագետները, որոնց թվում ներառված են շեֆ խոհարարներ ու ռեստորատորներ, կազմել են Սանկտ Պետերբուրգի լավագույն 100 հաստատությունների վարկանշային աղյուսակը:

Նրանց կողմից խորհուրդ տրվող ռեստորանների ցանկում, որը հրապարակել է Antenna Daily պարբերականը, առաջատար դիրքեր է զբաղեցնում Արամ Մնացականովի «Пробка» ռեստորանը (probka.org):

Մնացականյանի ռեստորանը գտնվում է վարկանշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում: Նրանից առաջ են երկու նորաձև ռեստորաններ՝ Duo Gastrobar-ը և «Տարտարբարը», ինչպես բաև «Կոկոկո» ռեստորանը, որը պատկանում է Մաթիլդ և Սերգեյ Շնուրովներին:

Արամ Մնացականովը ռուսաստանցի հայտնի ռեստորատոր է, «Адская кухня» հաղորդաշարի հեղինակը, իտալական ռեստորանների մի քանի ցանցի հիմնադիր:

Հարցազրույցներից մեկում, որը պատմում է սանկտպետերբուրգցիների շրջանում իտալական խոհանոցի տարածվածության մասին, նա հայտարարարել է, թե Իտալիայի հետ ծանոթացնելու ցանկությունը կապված է Հայաստանի մասին հիշողությունների հետ, քանի որ երկու երկրների սննդի մշակույթը շատ նման է միմյանց:

Նա Իտալիայով սկսել է հետաքրքրվել 1990-ականների սկզբին, երբ Ռուսաստան ներկրում էր գինի:

«Ես տեսա, թե ինչ ջանասիրությամբ են նրանք մթերք արտադրում և թե ինչ ուրախությամբ են այն օգտագործում: Իհարկե, նրանց հիանալի հող է տրված, սակայն ինչ-որ յուրահատուկ բան կա իտալացիների արյան մեջ: Ինձ՝ որպես հայի, ցնցեց սնվելու այդ մշակույթը: Ամեն ինչ շատ նման էր իմ հայրենիքին՝ արևը, լեռները, կանաչին, աղմկոտ շուկաները, շատ հյուրասեր և շատախոս մարդիկ,- «Ռոսբալտի» հետ զրույցում ասել էր ռեստորատորը:

Իտալական խոհանոցի ավանդույթները տարածելու համար Արամ Մնացականովը 2007թ. արժանացել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած արժանիքների համար» (Ordine al Merito della Repubblica Italiana) շքանշանի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը