Invalid username or password
«Վեդոմոստի» թերթի նոր գլխավոր խմբագիր կդառնա ռուսական Առաջին ալիքի ինտերնետ-հեռարձակման ղեկավար Իլյա Բուլավինովը: Այս մասին ասվում է պարբերականի կայքում:
Իր պարտականությունների կատարմանը Բուլավինովը ձեռնամուխ կլինի ապրիլի կեսին:
Նրա օգտին քվեարկել է տնօրենների խորհրդի 4 անդամ, մեկ այլ թեկնածուի՝ vedomosti.ru-ի գլխավոր խմբագիր Եկատերինա Դերբիլվայի օգտին՝ 3 անդամ: Նա հանդիսանում էր «Վեդոմոստի» խմբագրության թեկնածուն:
Բուլավինովը 1999-2013թթ. աշխատել է «Կոմերսանտ» պարբերականում, սկսել է կարիերան որպես զինվորական թղթակից, արդյունքում՝ գլխավորել է kommersant.ru կայքը:
2013-2014թթ. եղել է RIA Novosti-ի գլխվոր խմբագիրը: Առաջին ալիք Բուլավինովը եկել էր 2014թ. մայիսին:
2016թ. հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ «Վեդոմոստիի» ներկայիս գլխավոր խմբագիր Տատյանա Լիսովան 2017թ. կլքի իր պաշտոնը:
Նախօրեին ԶԼՄ-ները հայտնել էին, որ մարտի 22-ին պետք է կայանա թերթի տնօրենների խորհրդի նիստը, որի շրջանակում կընտրվի նոր գլխավոր խմբագիր:
Դիտումներ 1250
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: