Invalid username or password
«Ռոստելեկոմի» տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել ВТБ-ի խորհրդի փոխնախագահ Միխայիլ Օսեևսկուն նշանակել ընկերության նախագահ 5 տարի ժամկետով, ասվում է «Ռոստելեկոմի» հաղորդագրության մեջ:
Օսեևսկին այդ պաշտոնում փոխարինել է Սերգեյ Կալուգինին, որը ընկերությունը ղեկավարել է 2013 թվականի մարտից:
Միխայիլ Օսեևսկին 2003-2011թթ. աշխատել է Սանկտ Պետերբուրգի կառավարությունում՝ որպես փոխնահանգապետ, գլխավորել է քաղաքի նահանգապետի վարչակազմը:
2011-2012թթ. զբաղեցրել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը, 2012թ. հուլիսից 2017թ. մարտը եղել է ВТБ-ի խորհրդի փոխնախագահը:
«Ռոստելեկոմի» նախկին ղեկավար Սերգեյ Կալուգինը լքում է իր պաշտոնն ու նշանակվելու է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության ղեկավարի տեղակալ:
Նրա նախագահության ժամանակ ավարտվել էր «Ռոստելեկոմի» վերակազմավորումը՝ Связьинвест-ին միանալու տեսքով, ինչպես նաև կնքվել էր դաշնային Tele2 բջջային օպերատորի ստեղծման գործարքը:
Ավելի վաղ «Վեդոմոստի» պարբերականը, վկայակոչելով երկու դաշնային պաշտոնյայի, հայտնել էր, որ Կալուգինը կարող է լքել «Ռոստելեկոմի» նախագահի պաշտոնը:
Նշվում էր, որ «Ռոստելեկոմի» ղեկավարի փոփոխության մասին հրամանագիրը նախապատրաստվել է ՌԴ կապի նախարարության կողմից ու ուղարկվել կառավարության ապարատ՝ քննարկման համար։
Դիտումներ 4645
«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:
Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …
Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։