Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայտնի է ԵՄ երկրներում աշխատավարձի նվազագույն չափը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:40 , 13 Փետրվար 2017

Eurostat վիճակագրական գործակալությունը հրապարակել է Եվրամիության երկրներում նվազագույն աշխատավարձերի վերաբերյալ վերջին տվյալները։
2017թ. հունվարի 1-ի դրությամբ Եվրամիությունում ամենացածր նվազագույն աշխատավարձերը սահմանվել են ԵՄ 22 երկրում։
Ամենաբարձր նվազագույն աշխատավարձը Լյուքսեմբուրգում է (1999 եվրո), Իռլանդիայում (1563 եվրո), Նիդեռլանդներում (1552 եվրո), Բելգիայում (1532 եվրո) և Գերմանիայում (1498 եվրո)։

Նվազագույն աշխատավարձը չի գերազանցում 500 եվրոն ամսական Չեխիայում (407 եվրո), Հունգարիայում (412 եվրո), Խորվաթիայում (433 եվրո), Սլովակիայում (435 եվրո), Լեհաստանում (453 եվրո) և Էստոնիայում (470 եվրո)։

Լատվիայում և Լիտվայում նվազագույն աշխատավարձը կազմում է ամսական 380 եվրո։ Այն ավելի քիչ է միայն Բուլղարիայում (235 եվրո) և Ռումինիայում (275 եվրո)։
Ամենաբարձր նվազագույն ամսական աշխատավարձը ԵՄ-ում 9 անգամ գերազանցում է ամենացածրը, իսկ եթե բացառենք տարբերությունները տարբեր երկրների գնային մակարդակում, ապա հարաբերակցությունը կկազմի 1:3։

2008թ. համեմատ նվազագույն աշխատավարձը ամենից շատ բարձրացել է Բուլղարիայում (+109%), Ռումինիայում (+99%), Սլովակիայում (+80%)։ Էստոնիայում աճը կազմել է 69%, Լատվիայում՝ 65%, Լիտվայում՝ 64%։

Միակ երկիրը, որտեղ նվազագույն աշխատավարձը այս ընթացքում նվազել է, Հունաստանն է (-14%)։
Ավստրիայում, Դանիայում, Իտալիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում ու Կիպրոսում պետությունը չի սահմանում նվազագույն աշխատավարձ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: