Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայտնի է բնակության համար լավագույն քաղաքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:53 , 05 Մայիս 2017

Deutsche Bank-ի վերլուծաբանները կազմել են աշխարհում բնակության համար լավագույն քաղաքների վարկանշային ցանկը, որի առաջատարն է Նոր Զելանդիայի Վելլինգտոն քաղաքը, հայտնում է Stuff.co.nz-ն:

Վարկանշային աղյուսակը կազմելիս փորձագետները գնահատել են աշխարհի քաղաքները մի շարք չափանիշներով, որոնց թվում են անշարժ գույքի գինը, ապրելու համար անհրաժեշտ նվազագույն գումարը, օդի աղտոտվածության մակարդակը, կլիման, ինչպես նաև առողջապահության վիճակն ու հանցավորության աստիճանը:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը, եռյակը եզրափակել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան:

Առաջին տասնյակում փորձագետներն ընդգրկել են Մելբուռնը (Ավստրալիա), Ցյուրիխը (Շվեյցարիա), Կոպենհագենը (Դանիա), Օտտավան (Կանադա), Բոստոնը (ԱՄՆ) և Ամստերդամը (Հոլանդիա): Տասնյակը եզրափակել է ավստրալական Սիդնեյ քաղաքը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: