Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայտնի է «ամենաանտեսված» զբոսաշրջային ուղղությունների թոփ-5-յակը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

00:01 , 31 Հունվար 2017

Զբոսաշրջային 34travel պորտալը կազմել է աշխարհի այն վայրերի ցուցակը, որտեղ առավել քիչ են այցելում՝ որպես զբոսաշրջային ուղղություն և որը մոտ ապագայում կսկսի գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը։

Ցանկում հայտնվել են Դուշանբեն (Տաջիկստան) և Սոֆիան (Բուլղարիա)։
Հաղորդվում է, որ փորձագետների ընտրությունը հիմնված է Mastercard ընկերության հետազոտության տվյալների վրա։
Մասնագետները նշում են, որ Դուշանբե արժե գնալ հանուն հնագույն ճարտարապետության, ինչպես նաև լեռնային գեղեցիկ տեսարանների համար։

Սոֆիան գրավում է ուշադրությունը կրոնական արժեքներով ու անսովոր ճարտարապետությամբ։ Անցած տարի Բուլղարիայի մայրաքաղաքը ներառվել է Եվրոպայի ամենաարագ զարգացող զբոսաշրջային ուղղությունների վարկանշային աղյուսակում՝ ըստ Mastercard-ի վարկածի։

Մասնագետները ցանկում ներառել են նաև Բուխարեստը (Ռումինիա), Մարաքեշն (Մարոկկո) ու Բոստոնը (ԱՄՆ)։
Բուխարեստի մասով մասնագետները նշում են, որ այդ քաղաքի գեղեցկությունը արժանի է ճանապարհորդների ուշադրությանը, իսկ Մարաքեշը վաղուց է գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը իր՝ երկրում ամենամեծ մզկիթով, թագավորական պալատով ու առևտրային թաղամասով։

Ինչ վերաբերում է Բոստոնին, ապա այդտեղ են տեղակայված ամենաքիչ թվով տեսարժան վայրերը, ինչպես նաև մեծ օկեանարիում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը

Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն հռչակագիր են ընդունել

Հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։