Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայտնի են նոր՝ հզոր Huawei սմարթֆոնների բնութագրիչները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:05 , 06 Փետրվար 2017

Համացանց են արտահոսել Huawei P10 և P10 Plus սմարթֆոնների նոր՝ հզոր շարքի բնութագրիչներն ու գները։

Սարքերի շնորհանդեսը նախատեսվում է փետրվարի 26-ին Բարսելոնի MWC 2017 ցուցահանդեսի շրջանակում, հայտնում է Phone Arena-ն։

Հայտնի է, որ սարքի փոքր վարկածը կստանա 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև 32/64/128 ԳԲ ներդրվող հիշողություն։

Սմարթֆոնի գինը տատանվելու է՝ կախված ներդրված հիշողության ծավալից՝ 508-682 ամերիկյան դոլար։
Ինչ վերաբերում է P10 Plus մոդելին, ապա այն կստանա 2 վարկած՝ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և 64 ԳԲ ներդրված օպերատիվ հիշողություն։ Թոփային վարկածի արժեքը կկազմի մոտ 828 ԱՄՆ դոլար։

Այլ բնութագրիչներից հայտնի է, որ սմարթֆոնները կստանան 1440×2560 կետայնության 5.5 դյույմանոց էկրաններ, Kirin 965 պրոցեսոր, 20+12 մեգապիքսել թույլտվությամբ հիմնական տեսախցիկ։

Ընդ որում՝ սմարթֆոնների երկու մոդիֆիկացիայի գլխավոր տարբերությունը այն է, որ վերջինը կստանա կողային հատվածում կլոր էկրան։
Երկու սարքերն էլ գործում են Android 7.0 Nougat վարկածով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։

Հայաստանը և Դանիան կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր են ստորագրել (տեսանյութ)

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպել է Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ