Invalid username or password
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ, անգլ.՝ Organisation for Economic Cooperation and Development, OECD) կանխատեսում է, որ համաշխարհային տնտեսությունը մոտակա 2 տարում կաճի գրեթե 7 տոկոսով: Այս մասին ասվում է կազմակերպության զեկույցում :
Այսպես, 2017թ. համաշխարհային ՀՆԱ-ի աճի գնահատականը կպահպանվի 3.3% մակարդակում, իսկ 2018թ. սպասվում է աճի ուժգնացում մինչև 3.6%, ինչը 2011թ. ի վեր առավելագույն մակարդակն է:
ՏՀԶԿ-ն նշում է ներդրումների և արտաքին առևտրի թուլությունը՝ պրոտեկցիոնիզմն անվանելով կանխատեսումների գլխավոր սպառնալիքը:
Դրա հետ միասին, կազմակերպության փորձագետները հույս ունեն համաշխարհային տնտեսության աճի ուժեղացման՝ շնորհիվ հարկաբյուջետային քաղաքականության քաղաքականության միջոցառումների առավել ակտիվ օգտագործման:
ՏՀԶԿ-ն համաշխարհային տնտեսության ռիսկերի թվում մատնանշում է նաև Չինաստանում հարկային բեռի բարձր մակարդակը:
Դրա հետ միասին, կազմակերպությունը երկրորդ անգամ անընդմեջ լավացրել է բրիտանական տնտեսության աճի կանխատեսումները 2017թ. համար՝ շնորհիվ Անգլիայի բանկի գործողությունների:
Երկրի ՀՆԱ-ի վերելքը ընթացիկ տարում վերանայվել է 1.2%-ից մինչև 1.6%: 2018թ. սպասվում է թուլացում մինչև 1%, քանի որ ինֆլյացիայի ուժեղացումը կզսպի սպառողական ծախսերը, իսկ ընկերությունները չեն ավելացնի կապիտալ ներդրումներն անորոշության պատճառով՝ կապված Brexit-ի հետ:
ՏՀԶԿ-ն հաշվարկում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական քաղաքականությունը, որը ներառում է մեծ ներդրումներ ենթակառուցվածքներում, կնպաստի ԱՄՆ-ի ՀՆԱ-ի բարձրացմանը անցած տարվա 1.6%-ից՝ մինչև 2017թ. 2.4% (նոյեմբերին սպասվում էր 2.3%) և 2.8%՝ 2018-ին (համապատասխանում է նախորդ կանխատեսմանը):
Եվրոգոտում սպասվում է ՀՆԱ-ի 1.6% աճ ինչպես ընթացիկ, այնպես էլ հաջորդ տարում:
Չինաստանի տնտեսությունը, ըստ կազմակերպության գնահատականի, կդանդաղեցնի աճը 2016-ի 6.7%-ից մինչև 2017թ. 6.5% և 6.3%՝ 2018-ին:
Հնդկաստանում, հակառակը, սպասվում է աճի արագացում՝ համապատասխանաբար 7%-ից մինչև 7.3% ու 7.7%:
Դիտումներ 1765
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: