Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայտնի են զբոսաշրջիկների համար ամենաէժան քաղաքները. Daily Star

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:37 , 01 Ապրիլ 2017

Հրապարակվել է զբոսաշրջիկների համար ամենաէժան ուղղությունների վարկանշային աղյուսակը: Ցուցակի առաջատարը Պոկհարա քաղաքն է, որը գտնվում է կենտրոնական Նեպալում, հայտնում է Daily Star-ը:

Պարբերականի հրապարակած վարկանշային աղյուսակը կազմվել է զբոսաշրջային Price of Travel ծառայության մասնագետների կողմից:
Հետազոտության ընթացքում փորձագետները վերլուծել են աշխարհի տարբեր քաղաքներում հանգստի մեկ օրը, ընդ որում, հաշվի են առել սննդի, ըմպելիքների, ուղևորության, ինչպես նաև հյուրանոցում ապրելու և ատրակցիոններ հաճախելու վրա ծախսված գումարը:

Պոկհարայում դրա համար զբոսաշրջիկին անհրաժեշտ կլինի 17.7 դոլարի չափով գումար:

Երկրորդ տեղում Վիետնամի մայրաքաղաք Հանոյն է (18.3 դոլար), երրորդ հորիզոնականում՝ Վիետնամի Հոշիմինը (18.4 դոլար):

Այնուհետ վարկանշային աղյուսակում հաջորդում են Կահիրեն (18.7 դոլար), ինչպես նաև Թաիլանդի Չինանգմայը (18.8 դոլար):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: