Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայտնի են աշխարհի 10 լավագույն բյուջետային լոուքոսթերները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

19:00 , 22 Հունիս 2017

Աշխարհի լավագույն բյուջետային ավիաընկերություն է ճանաչվել Մալայզիայի AirAsia լոուքոսթերը: Մրցանակն շնորհվել է Skytrax 2017 World Airline Awards մրցանակաբաշխության շրջանակում:

Առաջատարների եռյակում ընդգրկվել են նաև նորվեգական Norwegian Air Shuttle-ն ու ամերիկյան JetBlue Airways ընկերությունը:

Չորրորդ հորիզոնականում է բրիտանական EasyJet ընկերությունը, հինգերորդում՝ ամերիկյան Virgin America-ն:

Վերջինիս հաջորդում են ավստրալական Jetstar Airways-ը, մալայզիական AirAsiaX-ը, բրազիլական Azul Brazilian Airlines-ը, ամերիկյան Southwest Airlines-ը և հնդկական IndiGo-ն:

Բրիտանական Skytrax հետազոտական ընկերության մրցանակը համարվում է ամենահեղինակավորը ավիաինդուստրիայում:

Ավիափոխադրողները գնահատվում են տարբեր երկրների միլիոնավոր ուղևորների հարցումների հիման վրա:

Ընդ որում՝ համաձայն FlightStats ծառայության, AirAsia-ի ինդոնեզական ստորաբաժանումը ճանաչվել է ամենաանճշտապահն աշխարհում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.