Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայտնաբերվել են առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր

Վերադարձ լուրերի բաժին

11:10 , 16 Մայիս 2019

Պետական եկամուտների կոմիտեն ստվերի բացահայտման ուղղությամբ աշխատանքի շրջանակում առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) պարտադիր դրոշմավորման ենթակա ավտոյուղեր իրացնելու վերաբերյալ այդ ոլորտի պաշտոնական ներկրողներից ստացված բողոքներ է ստացել: Օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են առանց ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի, պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների «ՌՈՍՆԵՖՏ», «ՇԵԼ», «ԶԻԿ», «ՉԵՄՊԻՈԼ», «ՌՈԼՖ», «ԿԱՍՏՐՈԼ», «ՄՈԲԻԼ», «ՎՈԼԳԱ», «ՖԱՆՖԱՐՈ», «ՄԱՆՈԼ» և «ՕՐԻԳԻՆԱԼ ԲՄՎ ԷՆՋԻՆ ՕԻԼ» ապրանքային նշանների, տարբեր տարողությամբ տարրաներով մեծ քանակությամբ ավտոյուղեր: Դրանք հետազոտման համար տեղափոխվել են Պետական եկամուտների կոմիտե: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Նկատի ունենալով, որ հիշյալ դեպքերի կապակցությամբ կազմված նյութերն առերևույթ պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի հատկանիշներ` նյութերը փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության հետաքննության բաժին` քրեաիրավական գնահատական տալու համար:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ անօրինական ճանապարհներով, այդ թվում նաև՝ պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) ապրանքների ձեռքբերումներից և վաճառքից: Կառույցը նախազգուշացնում է, որ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, նմանատիպ իրավախախտումները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 4.25%

Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%: