Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Վերադարձ լուրերի բաժին

19:19 , 23 Հունիս 2021

ՎՏԲ բանկ (ԲԲԸ) բաժնետերերի տարեկան ժողովը հաստատեց ՎՏԲ – Հայաստան դուստր բանկի Խորհրդի նոր կազմը: Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը: Միանձնյա բաժնետիրոջ 2021թ․ ապրիլի 30-ի N1/2021 որոշումը հրապարակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում:

Արթուր Յուրիի Ջավադյանը հանդիսանում է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան, 2012-2020թթ․ ընթացքում՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ: Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը զբաղեցնում է միջին և փոքր կորպորատիվ բիզնեսի ֆինանսական տնօրենի-ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահի պաշտոնը:

Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի կազմում ընդգրկված են նաև.

• Սերգեյ Վլադիմիրի Ստեպանով՝ ՎՏԲ Բանկի դուստր բանկերի կոորդինացման ծառայության ղեկավար,
• Իլնար Իլշատի Շայմարդանով՝ փոխնախագահ, ՎՏԲ Խմբի դուստր ընկերություններում մանրածախ բիզնեսի զարգացման վարչության ղեկավար,
• Ալեքսանդր Բորիսի Տեր-Ավանեսով՝ ՎՏԲ բանկ (ԲԲԸ) նախագահի առաջին տեղակալի – Վարչության նախագահի խորհրդական, Բանկի ավագ փոխնախագահ:

Բացի այդ, հերթական ժամկետով (2 տարի) երկարաձգվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության նախագահի և անդամների աշխատանքային պայմանագրերը․
• Իվան Գավրիիլի Տելեգին՝ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ,
• Սոֆյա Արայի Մաճկալյան՝ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ,
• Վերոնիկա Արամի Կարապետյան՝ Ռիսկերի դեպարտամենտի տնօրեն,
• Արա Ռուդոլֆի Ավագյան՝ Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն,
• Վահագն Վոլոդյայի Դուրգարյան՝ Գլխավոր հաշվապահ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դարձավ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի անդամ 2004թ․ ապրիլին:
Ներկայումս Ռուսաստանում՝ մեծությամբ երկրորդ ՎՏԲ Բանկին են պատկանում ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերը: ՎՏԲ-Հայաստան Բանկն ավանդաբար հիմնական ցուցանիշներով զբաղեցնում է ՀՀ բանկային համակարգի առաջատար դիրքեր: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է մասնաճյուղային ցանցի մեծությամբ՝ 73 մասնաճյուղեր, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի բոլոր մարզերում:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: