Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայտարարվել են լավագույն նուդիստական լողափերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

23:01 , 31 Հուլիս 2018

Փորձագետները կազմել են առավել մեծ ժողովրդականություն վայելող եւ գեղեցիկ նուդիստական լողափերի վարկանիշը՝ վերլուծելով ճանապարհորդների համար TripAdvisor կայքում զբոսաշրջիկների զետեղած արձագանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը: Օգտատերերի գնահատականների համաձայն՝ առաջատարի դիրքն զբաղեցրել Է Պատարա լողափը թուրքական Ռեւիերում: Այստեղ կարելի Է ոչ միայն արեւայրուկ ընդունել եւ լողալ առանց բիկինիի, այլեւ այցելել նիդիստների համար կազմակերպվող փրփուրի երեկույթին:

Երկրորդ դիրքում հայտնվել Է Little Banana լողափը՝ Հունաստանի Սկիատոս կղզում: «Այս լողափը պարզապես իդեալական Է արեւային վաննա ընդունելու համար»,-նշվում Է արձագանքներից մեկում:

Երրորդ տեղն ստացել Է Գերմանիայի ամենահին նուդիստական լողափերից մեկը՝ Buhne 16-ը: Այցելուների խոսքով՝ այն բավականին հեռու Է զբոսաշրջիկներով լեփ-լեցուն վայրերից, եւ երբեմն փոկերն այնտեղ ավելի շատ են, քան մարդիկ:

Նաեւ առանց հագուստի արեւայրուկ ընդունել սիրողների համար ափամերձ լավագույն վայրերի ցուցակում տեղ են գտել խորվաթական Valalta լողափը, Մայորկայում գտնվող Es Tren լողափը, Plage de Tahiti-ն՝ Ֆրանսիայում, Paradise լողափը՝ հունական Միկոնոս կղզում եւ Porto Ferro լողափը՝ Սարդինիայում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

LME. Գունավոր մետաղների գներ. 17-04-19

Գների չափման միավորը տոննան է:

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 17-04-19

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Ֆրանսիացի ճարտարապետը նշել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման արժեքը

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Դրա հետեւանքով փլվել է աշտարակի սրաձողը, լուրջ վնասներ Է ստացել կրող կառուցատարրը: Հրդեհը հաջողվել է մարել միայն ապրիլի 16-ի լուսադեմին: