Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայտարարություն մեքենաները տրեյլերով ներկրողրների համար

Վերադարձ լուրերի բաժին

12:19 , 15 Նոյեմբեր 2019

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ի լրումն ներկայիս գործող գործընթացներին, 2019 թ. նոյեմբերի 18-ից հայ-վրացական սահմանով ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հայ-իրանական սահմանով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները հնարավոր է իրականացնել և Սիսիան քաղաքում՝ Հարավային մաքսատուն-վարչությունում, և Գյումրի քաղաքում՝ Հյուսիսային մաքսատուն վարչությունում:

2019 թ. նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները չեն իրականացվելու Հյուսիսային մաքսատան-վարչության շենքում, այլ իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում, որը գտնվում է Թբիլիսյան խճուղու վրա։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է նաև, որ մինչև նոյեմբեր ամսվա վերջ բեռնարկղով տեղափոխվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները նույնպես կիրականացվեն Հյուսիսային մաքսատուն վարչությունում՝ այսպիսով ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթը ամբողջովին տեղափոխելով Գյումրի քաղաք։

Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի

Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն…

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության: