Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկ Մարությանը պատրաստ է աշխատել բոլոր պրոֆեսիոնալների հետ, որոնք պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով

Վերադարձ լուրերի բաժին

14:10 , 10 Հոկտեմբեր 2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր կողմից վարվելիք կադրային քաղաքականությանը։ Մարությանն ընդգծել է, որ բոլոր կադրերի հարցում լինելու է անհատական մոտեցում, և բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնք պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, պատրաստ են ծառայել Երևանի բնակիչներին, կարող են իրենց ծառայությունը մատուցել։

Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով կադրային քաղաքականությանը։ «Որոշում եմ կայացնելու է այն փաստերի վրա, թե արդյոք այդ մարդիկ կկարողանա՞ն աշխատել նոր Հայաստանի կանոններով, թե՞ ոչ»,- նշել է քաղաքապետը՝ ավելացնելով, որ խոսքը և՛ փոխքաղաքապետերի, և՛ թաղապետերի, և՛ վարչության պետերի մասին է։

Պատասխանելով այն դիտարկումներին, որ հին կադրերին պահելը խոսում է այն մասին, որ «Իմ քայլը» դաշինքը կադրերի խնդիր ունի, Մարությանը պատասխանել է. «Գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ ինստիտուցիոնալ հիշողություն, և եթե մարդն ունի այդ ինստիտուցիոնալ հիշողությունը և պատրաստ է ծառայել, իրեն հանելն այդտեղից և բերել նոր մարդ, որը թեկուզև շատ լավ մասնագետ է, բայց մինչև խորանա խնդիրների մեջ ժամանակ կանցնի, ես չեմ տեսնում դրա պատճառը։ Այսինքն՝ չկա ինքնանպատակ փոխելու մարդուն, միակ ինքնանպատակն է, որպեսզի Երևանի բնակիչները գոհ լինեն իրենց քաղաքային ենթակառուցվածքներից»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

100 մլն դրամ՝ ծխելու դեմ պայքարելու համար

Ծխելու դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրով հաջորդ տարի նախատեսվում է պետական միջոցներից ուղղել 100 մլն դրամ:

Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ազատվի հարկերից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարն այցելել է սիրիահայերի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Կրկին Ամուլսարի մասին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը Հայաստանին կոչ է արել հարգել ստորագրված պայմանագրերը

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը երեկ ԱՄՆ դեսպանությունում հանդիպել է լրագրողների հետ