Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկ Ալոյանը տնտեսական լրագրողներին ներկայացրեց հանքարդյունաբերության ոլորտի վիճակը և հեռանկարները

Վերադարձ լուրերի բաժին

20:16 , 30 Մարտ 2018

Տնտեսական լրագրողների համար կազմակերպված դասընթացի բանախոսը Լիդիան Արմենիան ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը։

Պրն Ալոյանը ներկայացրեց հանքարդյունաբերության ներկայիս վիճակը, խնդիրները և հեռանկարները։ Որքան մետաղական հանքաքար է արդյունահանվում Հայաստանում, որքան է արտահանվում, ինչպես է փոխվել վերջին տարիների ընթացքում և ինչ կանխատեսումներ կան՝ առաջիկա տարիների համար։

Բնականաբար, խոսք գնաց նաև Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին, որը շահագործվում է Լիդիան Արմենիայի կողմից։ Քննարկվեցին այդ նախագծի թե՛ ֆինանսական ու տնտեսական, թե՛ սոցիալական և բնապահպանական ասպեկտները։

Հիշեցնենք, որ B4B.am պորտալը՝ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ, կազմակերպել է եռամսյա դասընթաց Հայաստանում գործող տնտեսական լրագրողներին և տնտեսական լրագրությամբ զբաղվել ցանկացող ուսանողների համար։ Դասընթացին ներգրավված են Հայաստանի լավագույն մասնագետները՝ տարբեր ոլորտներից, ինչպես ակադեմիական շրջանակներից, այնպես էլ Կենտրոնական բանկի մասնագետներ, Կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուներ, անկախ փորձագետներ և հայտնի գործարարներ։

Ծրագրի գործընկերներն են՝ ՎիվաՍել-ՄՏՍ, Լիդիան Արմենիա և Գազպրոմ Արմենիա ընկերությունները։

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: