Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական IUnetworks ընկերությունը Տաջիկստանում ներդրել է իր կողմից մշակված Մեկ պատուհան համակարգը

Վերադարձ լուրերի բաժին

17:56 , 07 Սեպտեմբեր 2020

Տաջիկստանի Հանրապետությունում հաջողությամբ մեկնարկեց հայկական IUnetworks ՏՏ ընկերության կողմից մշակված «Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված Մեկ պատուհան համակարգը»։ 2019 թ․-ի նոյեմբեր ամսին մեկնարկել էր համակարգի պիլոտային տարբերակը, որի արդյունավետ գործածումը նպաստեց համակարգի ամբողջական ներդրմանը, որն արդեն անցել է շահագործման։

«Մեծ ուրախությամբ ենք տեղեկացնում, որ չնայած Covid-19 համավարակով պայմանավորված դժվարություններին, սեպտեմբերի 1-ին հաջողությամբ մեկնարկեցինք մեր ընկերության կողմից մշակված Մեկ պատուհան համակարգը Տաջիկստանում, որը հնարավորություն կտա բարելավել էլեկտրոնային կառավարման ծառայությունների թափանցիկությունը և հասարակական վերահսկողությունը, ապահովել ժամանակի և ծախսերի խնայողություն՝ ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար: Նույն ոգևորությամբ շարունակում ենք աշխատանքները տարբեր միջազգային նախագծերով, որոնց մասին կկիսվենք մոտ ապագայում», – նշում է ընկերության գործառնական տնօրեն՝ Տաթևիկ Ավագյանը։

photo_2020-09-06_14-56-57

«Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված Մեկ պատուհան համակարգի» նպատակն է արդիականացնել միջսահմանային ծառայությունների գործընթացը, պարզեցնել միջազգային առևտրի հետ կապված թույլտվությունների, լիցենզիաների, հավաստագրերի տրամադրումը, նվազեցնել պետական պաշտոնյաների և արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների միջև ուղղակի կապը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: