Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական IT ոլորտում ավագ մասնագետների աշխատավարձը հասնում է 3500 դոլարի

Վերադարձ լուրերի բաժին

09:40 , 19 Մարտ 2016

Տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտում զբաղվածների թիվը 2015-ին հասել է 12 հազար 685-ի, ինչի արդյունքում մոտ 10 տոկոս աճ է արձանագրվել 2014թ. համեմատ: Տեխնիկական մասնագետների թիվը հասել է 10 հազար 250-ի: Ընդհանուր առմամբ, ոլորտում ներգրավված աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի անդամների թիվը, հասնում է մոտ 15 հազարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սրանք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն 2015»-ի արդյունքներն են:

Տեխնիկական աշխատուժի արտադրողականությունն օտարերկրյա բաժնեմասնակցությամբ մեկ աշխատողի հաշվով հասել է 48 հազար 067 ԱՄՆ դոլարի, իսկ տեղական ընկերություններում աշխատողների արտադրողականությունը կազմում է 31 հազար 260 դոլար, ինչպես և նախորդ տարի:

Տեղական ընկերություններում կրտսեր տեխնիկական աշխատողի միջին աշխատավարձը տատանվում է 300-400 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ ավագ մասնագետների աշխատավարձը հասնում է 3500 դոլարի: Օտարերկրյա բաժնեմասնակցությամբ ընկերություններում տեխնիկական մասնագետի աշխատավարձի չափը կազմում է 400-3500 ԱՄՆ դոլար:

Համաձայն ուսումնասիրության՝ ՏՏ ոլորտում աշխատող 10 հազար 250 տեխնիկական մասնագետների 70 տոկոսն աշխատում է ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտում, մինչդեռ մնացած տեխնիկական աշխատուժն աշխատում է հեռահաղորդակցության ոլորտում: 2014թ. համեմատ 2015թ. ղեկավար և բիզնես մասնագետների մասնաբաժինն ընդհանուր ՏՏ աշխատուժի մեջ աճել է և´ տեղական, և´ օտարերկրյա բաժնեմասնակցությամբ ընկերություններում: Պարզ է դարձել, որ օտարերկրյա ընկերություններում աճի ավելի մեծ ծավալներ են արձանագրվել, քան տեղական ընկերություններում, ինչը ցույց է տա լիս, որ օտարերկրյա ընկերությունները մեծացնում են Հայաստանում իրենց ներկայության մասշտաբները: Տեղական և օտարերկրյա ընկերություններում աշխատում է ամբողջ աշխատուժի համապատասխանաբար 43 և 57 տոկոսը (2008թ. այս հարաբերակցությունը եղել է 50/50): Օտարերկրյա բաժնեմասնակցությամբ ընկերությունների աշխատակիցների միջին թիվը (թվաբանական միջին) 57 աշխատակից է, իսկ տեղական ընկերությունների աշխատակիցների միջին թիվը՝ 20:

 

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: