Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական Backbone Branding ընկերությունը ճանաչվել է տարվա լավագույն դիզայն ստուդիա

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

00:00 , 14 Սեպտեմբեր 2019

Երևանում հիմնված փաթեթավորման դիզայնի և բրենդինգի հայկական Backbone branding ստուդիան վեցերորդ անգամ մասնակցելով Pentawards մրցանակաբաշխությանը՝ճանաչվել է որպես լավագույն դիզայն ստուդիա: «Մեզ համար մեծագույն պատիվ է ճանաչվել լավագույնների ց լավագույնը և ներկայացնել Հայաստանը աշխարհին։ Այս տիտղոսին հավակնող մրցակիցները աշխարհում լավագույններն են փաթեթավորման դիզայնի ասպարեզում։Դրանք տարվա ամենահաջողակ և ամենատաղանդավոր դիզայն ստուդիաներն են աշխարհի տարբեր անկյուններից, որոնք աշխատում են աշխարհահռչակ բրենդերի հետ»,- b4b.am-ի հետ զրույցում ասաց Backbone Branding-ի հանրային կապերի պատասխանատու Գրեյս Ջերեջյանը:

awards

Բացի գլխավոր մրցանակից Backbone Branding-ը ստացել է 6 մրցանակ իր 6 աշխատանքի և նախագծի համար։ Ընկերությունը միանգամից ստացել է պլատինիում, ոսկյա, երկու արծաթյա և երկու բրանզե Pentawards մրցանակ՝ տարբեր դիզայներական աշխատանքների համար:

Coloreat (gold pentawards)

Pentawards-ն աշխարհի առաջատար ցանցն է, որի նպատակն է տարածել համաշխարհային փաթեթավորման դիզայնը և ազդեցություն ունենալ դրա վրա։ Նախորդ տարիներին փաթեթավորման դիզայնի համար Pentawards է շնորհվել այնպիսի բրենդներին, ինչպիսիք են Microsoft-ը Coca Cola-ն, Nestle-ն, Johnnie Walker-ը, Milka-ն, Absolute Vodka-ն:

RICEMAN (PLATINUM PENTAWARDS)
Pentawards-ը 2007 թ․ -ից սկսած պատվում է փաթեթավորման դիզայնի լավագույններին, և ամեն տարի մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենում աշխարհի տարբեր քաղաքներում։ Այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոնդոնում։ Մրցանակաբաշխությանը ներկա էին առաջատար ստուդիաներ և փաթեթավորման դիզայնի ասպարեզի լավագույն ներկայացուցիչներ։

Beak pick! (bronze pentawards

Boon Bariq (Silver Pentrawards)

bristly (bronze pentawards)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ