Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական ARLOOPA-ն փոխում է գրքի մասին պատկերացումները (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Success story

14:39 , 09 Հուլիս 2016

«Մենք փոխում ենք գրքի մասին պատկերացումները: Կրթությունը պետք է լինի հետաքրքիր ու ամենակարևորը՝ ինտերակտիվ», – իր ֆեյսբուքյան էջում գրել էր ARLOOPA ընկերության տնօրեն Արման Աթոյանը՝ ներկայացնելով այս տեսանյութը։

Հայկական ընկերությունը հաջորդ սերնդի դասագրքեր է մշակում՝ Ավստրիայի դպրոցների համար։

ՏՏ ոլորտի նոր թրենդը՝ Augmented Reality-ն (լրացված իրականություն) արդեն ներթափանցում է բոլոր ոլորտներ, այդ թվում՝ կրթական։ Ընկերության կողմից մշակված հատուկ հավելվածները (որոնք հնարավոր է ներբեռնել AppStore-ից և PlayMarket-ից) կենդանություն են հաղորդում գրքի անշարժ պատկերներին, ավելի պարզ ու տպավորիչ կերպով մատուցում նյութը։ Տեսանյութում ներկայացված է մեկ-երկու դրվագ` ֆիզիկայի դասագրքի օրինակով։

ARLOOPA-ից տեղեկացնում են, որ կրթական այս նոր պլատֆորմն արդեն հաջողությամբ ներկայացվել է Ավստրայի դպրոցներին՝ այդ երկրում իրենց ներկայացուցիչ AMLOGY ընկերության միջոցով։

Իսկ հայաստանյան դպրոցներում ե՞րբ կներդրվի այս հրաշքը։ Դժվար է ասել։ Ամեն դեպքում, Արման Աթոյանը իր գրառման մեջ հատուկ նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, կրթության ոլորտի այլ կառույցների և հաստատությունների՝ տեղեկացնելով նրանց, որ հնարավոր է գիտելիքը նաև այս ձևով մատուցել։ Մնում է՝ արձագանք լինի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բիզնեսի աճի գործիքներ՝ հայաստանյան 13 հաջողակ գործարարների կողմից (լուսանկարներ)

«Մարքեթինգի ու բիզնես թրենդերը Հայաստանում» կոնֆերանսին ելույթ ունեցան բիզնեսում հաջողության հասած 13 գործարարներ

«Ամեն ինչի հիմքում պետք է դնել մարդուն, ոչ թե գինը». Արթուր Ջանիբեկյանի հաջողության բանաձևը. 168.am

Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը վարպետության դաս է անցկացրել «Այբ» դպրոցում

Հայաստանում գործազուրկ կանանց թիվն աճել է

Գործազրկության մակարդակը կանանց շրջանում 16.4%-ից հասել է 18.2%-ի։