Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական ARLOOPA-ի շնորհիվ բելառուսական ընկերության պաղպաղակի վաճառքը աճել է 6 անգամ

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 17 Սեպտեմբեր 2017

Հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունները վերջին շրջանում հաջողություններ են գրանցում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։ Ամենաթարմ օրինակը ARLOOPA-ն է, որը զբաղվում է վիրտուալ իրականության (VR) և լրացված իրականության (AR) տեխնոլոգիաներով։

Բելառուսական «Нордар» ընկերությունը արդեն չորս տարի է թողարկում է «Наше детство» կոչվող պաղպաղակը։

2017 թվականի ամառային սեզոնին ընդառաջ ընկերության մարքեթինգի թիմը որոշել է պոտենցիալ նոր սպառողներին ներգրավելու համար օգտագործել համտեսների մեթոդը։

Որպես համտեսի վայրեր ընտրվել են տարբեր առևտրային կենտրոններ և խանութներ։ Հիմնական շեշտը դրվել է Корона, Алми, Гиппо հիպերմարկետների վրա։

Նորույթն այն է, որ համտեսի ժամանակ օգտագործվել են նաև թվային տեխնոլոգիաներ՝ ֆոտոտարածք «3Д-պլանշետ՝ մինյոնների պրոյեկցիայով»։

Մուլտֆիլմի հերոսը «կենդանանում է» պլանշետի մեջ։ Մինյոնի հետ նկարվելու համար անհրաժեշտ է ներբեռնել ARLOOPA հավելվածը, պլանշետը ուղղել հատուկ շրջանի վրա, որտեղ հայտնվում է մինյոնը՝ պաղպաղակը ձեռքին։

Նշենք, որ ARLOOPA-ն հայաստանյան ընկերություն է։ Արման Աթոյանի գլխավորությամբ՝ ARLOOPA-ի նորույթներն արդեն մեծ հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում՝ մշակույթի, կրթության և այլ բնագավառներում։

Հավելվածի օգտագործումը ոչ միայն զվարճանքի համար է, այլ կոնկրետ ֆինանսական արդյունք է ապահովում։

Մասնավորապես, 3D մինյոնների օգտագործումը մեծացրել է հետաքրքրությունը համտեսի նկատմամբ, ներգրավել ավելի շատ մարդկանց։ Արդյունքում, «Наше детство» կոչվող պաղպաղակի վաճառքի ծավալը ամառային համտեսի արդյունքում աճել է 6 անգամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով

2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին