Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական ՏՏ ոլորտի ամենախոշոր հարկատուները (գծապատկեր)

Վերադարձ լուրերի բաժին

13:53 , 01 Հուլիս 2019

Modex-ը հրապարակել է Հայաստանի ՏՏ ոլորտի վճարած հարկերի ամփոփ վիճակագրությունը՝ հիմնվելով ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակված  1000 խոշոր հարկատուների ցանկի տվյալների վրա։

Ըստ այդմ,  2019 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկի տվյալներով՝ ցանկում ընդգրկված են եղել ՏՏ ոլորտի 36 ընկերություն, որոնք միասին վճարել են ավելի քան 5 մլրդ դրամի հարկեր, կամ 1000 խոշոր հարկ վճարողների վճարած ընդհանուր հարկերի 2.3%-ը։

Առաջատարը Synopsys Armenia-ն է, որը առաջին եռամսյակում վճարել է 834 մլն դրամի հարկեր և տուրքեր։

Հաջորդը Soft Construct ընկերությունն է՝ 406 մլն դրամի հարկերով, երրորդը՝ IU Networks-ը՝ 395 մլն դրամ։

ՏՏ խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է Monitis-ը՝ 129 մլն դրամի հարկերով։

ՏՏ խոշոր 10 հարկ վճարողներն ապահովել են 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունների ընդհանուր վճարած հարկերի 64.5%-ը։

IT-EMP

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կամ սոցիալական ցնցումներ, կամ համագործակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պայքարում ակնկալում է յուրաքանչյուրի դիրքորոշումը:

ՀՐԱՏԱՊ: Հայկական ավիաընկերությունները չեն կարողանա թռիչքներ կատարել ԵՄ օդային տարածքում

Պատճառն անվտանգության միջազգային չափանիշներին չբավարարելն է: