Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավը կմեկնարկի հոկտեմբերի 4-ին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

13:43 , 02 Հոկտեմբեր 2015

Հոկտեմբերի 1-ին պաշտոնապես ազդարարվել է «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի մեկնարկը: Ավտոարշավի մասնակիցները կսկսեն իրենց գործարար ճանապարհորդությունը հոկտեմբերի 4-ին` «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսի պաշտոնական ավարտից հետո:

Ծրագրի պաշտոնական մեկնարկը մամուլի սաուլիսին ազդարարեցին  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար  էմիլ Տարասյանը, ծրագրի կազմակերպիչ և ֆինանսավորող, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն  Վահան Շաքարյանը, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը և ծրագրի գլխավոր հովանավոր, «Սիթիմոբիլ» ընկերության հիմնադիր Արամ Առաքելյանը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանն իր խոսքում նշեց. ««Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ»-ը նոր ձևաչափ է, որը հնարավորություն կընձեռի հայկական ՏՀՏ բնագավառի կազմակերպություններին ներկայացնելու ՏՀՏ ոլրտում Հայաստանի առկա ներուժը: Մենք անցում ենք կատարում ոլորտի ցուցահանդեսային ներկայացումից դեպի ավելի ակտիվ, ոչ ստանդարտ լուծումներով ձևաչափի, ինչը հնարավորություն կտա հայ գործարարներին  հանդիպելու եվրոպացի գործարարների հետ, արդյունքում կլինեն կոնկրետ գործնական առաջարկություններ և ձեռք կբերվեն պայմանավորվածություններ:  Սա նախադեպ է ոչ միայն ՏՏ-ի համար, այլ նաև նոր ձևաչափ է, նոր մոտեցում, որի արդյունքները տեսանելի կլինեն արշավից հետո»:

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամն ու «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը համատեղ իրականացնում են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագիրը, որի հիմնական նպատակն է գործարար (B2B) հանդիպումների միջոցով համախմբել և եվրոպական 20 պետությունների շուկային ու գործընկեր կազմակերպություններին ներկայացնել հայկական ՏՀՏ և գործարար ոլորտի ներուժը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արտադրական կարողությունները, ձևավորել երկկողմ, եռակողմ և բազմակողմ համագործակցություն, ինչպես նաև ներկայացնել Հայաստանը որպես կամուրջ դեպի Եվրասիական տնտեսական միություն, Միջին Ասիա և Արևելք` դրանով իսկ նպաստելով Հայաստանում ներդրումային հնարավորությունների ներկայացմանը: Ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 6-ը հայկական ՏՀՏ ընկերությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ  կայցելեն 20 եվրոպական երկիր, կմասնակցեն ոլորտի ներկայացուցիչների հետ կազմակերպվող`

• «Hi-Tech/Made in Armenia» բիզնես ֆորումների,
• տեղական կազմակերպությունների հետ հանդիպումների,
• հայկական «Hi-Tech» անկյան ներկայացմանը և
• միջազգային մի շարք միջոցառումների:

Հայկական ՏՀՏ պատվիրակությունը գործարար հանդիպումներ կունենա Վիեննայում, Պրահայում, Բեռլինում, Ամստերդամում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում, Զագրեբում, Բելգրադում, Սոֆիայում, Աթենքում և այլուր, ինչպես նաև կմասնակցի Բուխարեստում և Կատովիցեում կազմակերպվող խոշոր տեխնոլոգիական միջազգային միջոցառումներին:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության` ի դեմս ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ԼՂՀ Կառավարության, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության, «Ալտակոդ» և «Արփինետ» ընկերությունների աջակցությամբ և «Լոֆթ» ու «Սիթիմոբիլ» ընկերությունների հովանավորությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Քայլեր են ձեռնարկվելու քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ

Կառավարության մարտի 21-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարկերի իրական տոկոսների հարցին և նշել. «Մենք Կենտրոնական բանկի հետ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է պետական ծրագրեր իրականացնենք՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով»: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և մանրամասներ […]