Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական պատվիրակությունն ԱՄՀ և ԵՆԲ հետ քննարկել է իրականացվող ծրագրերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:11 , 12 Ապրիլ 2019

ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ ապրիլի 11-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի և ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, իսկ ապրիլի 12-ին՝ ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի և ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշի հետ: Այդ մասին b4b.am-ին հայտնեց Մհեր Գրիգորյանի գրասենյակը:

Փոխվարչապետը հանդիպումների ընթացքում ընդգծել է ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերի կարևորությունը Հայաստանի համար և հույս հայտնել, որ առկա համագործակցությունն էլ առավել կզարգանա համատեղ ջանքերի շնորհիվ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվելիք հարկային բարեփոխումներին, մտքեր փոխանակել կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ: Փոխվարչապետն ընդգծել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համատեղ իրականացվելիք աշխատանքի կարևորությունը:

13794_am_2

Փոխվարչապետն ապրիլի 12-ին հանդիպում է ունեցել նաև Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի հետ: Փոխվարչապետը բարձր է գնահատել բանկի հետ օրեցօր ակտիվացող համագործակցությունը և կարևորել նաև ԵՆԲ-ից ստացած խորհրդատվական աջակցությունը, ինչն էապես բարձրացնում է իրականացվող ծրագրերի նպատակայնությունը և զարգացնում է մասնագիտական կարողություններն ապագա ծրագրերի արդյունավետ իրականացման համար: Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԵՆԲ-ն ակտիվ գործունեություն կծավալի նաև ուղղակի ներդրումներ իրականացնելով մասնավոր հատվածում, ինչը անմիջականորեն կնպաստի երկրում գործարար արդի մշակույթի զարգացմանը և բիզնես գործունեության թափանցիկության բարձրացմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԵՆԲ-ի միջև հնարավոր նոր ուղղություններով համագործակցության զարգացումը՝ մասնավորապես նշվել են ջրի կառավարման և էներգախնայողության ոլորտները: Կարևորվել է առաջիկայում կայանալիք ԵՆԲ ծրագրերի պորտֆելի քննարկումը, որը թույլ կտա մշակել նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ և դիտարկել ապագա համագործակցության հնարավորությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ

Ինքնասպասարկման գոտիները հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ իրականացնել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: