Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» պլատֆորմին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

21:27 , 11 Ապրիլ 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ապրիլի 9-11-ը Բրյուսելում մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության՝ «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» երկրորդ Պլատֆորմի 19-րդ նիստին: Այն նվիրված է եղել Արևելյան գործընկերության տասնամյակին, ինչպես նաև 2018-2020 թթ. Աշխատանքային ծրագրի իրականացմանը, դրա շրջանակներում անդամ երկրների խնդրիներին և ձեռքբերումներին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Քննարկվել են երկրների միջև առևտրային և միջտարածաշրջանային հարաբերությունների խորացումը, կառուցվածքային և գործարար միջավայի բարեփոխումները, թվային տնտեսության զարգացումը, ինչպես նաև ՓՄՁ ոլորտի զարգացման միտումները: Հատուկ անդրադարձ է եղել ՓՄՁ ոլորտում ֆինանսական միջոցների և արժեթղթերի շուկայի, ինչպես նաև տեղական տարադրամի հասանելիության բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Ավագ Ավանեսյանը նշել է, որ այժմ բազմակողմանի համագործակցության ձևաչափն առավել մեծ կարևորություն ունի, քան երբևէ՝ ընդգծելով, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագիր ունեցող երկրների և ոչ ԽՀԱԱԳ գործընկեր երկրների կարիքները պետք է հաշվի առնվեն առանց տարբերակված մոտեցման:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոչ ԽՀԱԱԳ գործընկեր երկրները կներկակացնեն առաջարկություններ ԵՄ աջակցության գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ: Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել ԵՄ անդամ երկրների ներգրավվածությունը:

Քննարկումների ընթացքում բարձր գնահատականի է արժանացել ՀՀ ՓՄՁ աջակցության գործիքակազմը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Փոքր և միջին ձեռներերեցության զարգացման ազգային կենտրոնի գործիքներին: Առաջարկ է ներկայացվել կազմակերպել աշխատանքային նիստ Հայաստանում՝ համապատասխան փորձի ուսումնասիրության և հետագայում տեղայնացման նպատակով:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: