Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական շուկա մուտքի խոչընդոտման շատ դեպքեր եղել են պետական տարբեր մարմինների կարգավորման դաշտում. Արտակ Շաբոյան

Վերադարձ լուրերի բաժին

17:40 , 22 Մարտ 2018

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախահահ Արտակ Շաբոյանն արձանագրում է, որ անցած տարիների ընթացքում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են հայկական շուկա մուտքի խոչընդոտման դեպքեր, որոնք սակայն եղել են ոչ թե հանձնաժողովի իրավասության, այլ տարբեր պետական մարմինների կարգավորման տիրույթում: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը, Արտակ Շաբոյանը նման հայտարարությամբ հանդես է եկել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին:

«Կարող եմ ասել, որ հատկապես շատ են դեպքերը, երբ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մուտքի խոչընդոտ, սահմանափակումներ են լինում, սակայն դրանք այդքան էլ հանձնաժողովի իրավասության շրջանակներում չեն լինում: Շատ դեպքերում դրանք գտնվում են տարբեր պետական մարմինների կարգավորման դաշտում: Պետական մարմինները, որոնք վարչարարություն են իրականացնում՝ վերահսկողություն, լիցենզավորում, կարգավորում, կարող են իրենց գործունեությամբ մուտքի խոչընդոտներ ստեղծել»,-  նշել է Արտակ Շաբոյանը:

Նա համաձայնել է Միքայել Մելքումյանի պնդման հետ, որ տնտեսական մրցակցության համար ամենակարևորը մուտքի խոչընդոտների վերացումն է, ինչպես նաև շուկայից հեշտությամբ դուրս գալու հնարավորությունների ապահովումը:

Միևնույն ժամանակ, Արտակ Շաբոյանն ընդգծել է, որ բացահայտել են շուկա մուտքի խոչընդոտների բազմաթիվ դեպքեր, որոնք վերացվել են: «Եթե կունենանք մուտքի խոչընդոտների վերաբերյալ նոր փաստեր, նոր ապացույցներ, մենք հետևողական կլինենք դրանք վերացնելու ուղղությամբ»,- եզրափակել է ՏՄՊՊՀ նախագահը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել «Աշտարակ կաթ»-ի թեմայի պատճառով

Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ պաշտոնյան սպառնացել էր հակառակ դեպքում գործին խառնել ԱԱԾ-ին։

Կա հրահանգ, որ ՓՄՁ-ների հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել

Կասեցվել է Եղվարդի նավթավերամշակման գործարանի շինարարությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում