Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական նոր կոմպոզիտային դրամների արտադրության մրցույթին մասնակցելու են եվրոպական ճանաչված տպարաններ

Վերադարձ լուրերի բաժին

21:56 , 27 Հունիս 2017

Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 27-ին կայացած նիստում, որը վարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ III շարքի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Ինչպես տեղեկացրել էինք, ԿԲ-ն մայիսի վերջին հայտարարեց, որ  որոշել է ներդնել (դրամաշրջանառության մեջ մտցնել) նոր՝ կոմպոզիտային թղթադրամներ և հայտարարել մրցույթ վերջիններիս տպագրության համար։ Որոշումն ընդունվել էր մայիսի 26-ին, ԿԲ խորհրդի՝ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցած նիստում։

Կոմպոզիտային նոր թղթադրամները մի քանի անգամ ավելի երկարակյաց են և ունեն անվտանգության առավել բարձր բազմաստիճան համակարգ։

ԿԲ խորհրդի այսօրվա նիստում արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվելու է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված տպարանների մասնակցությամբ:

Կարդացեք նաև՝ Ինչ նյութից են պատրաստվելու նոր հայկական դրամները

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի գծով առկա պարտավորության հետագա մարումը…