Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական նոր թղթադրամների մի մասը նախատեսվում է շրջանառել նոյեմբերի վերջից

Վերադարձ լուրերի բաժին

15:46 , 01 Հոկտեմբեր 2018

Հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբեր ամսվա վերջից, երկրորդ մասը՝ հաջորդ տարվանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Մենք կփորձենք նոր թղթադրամները շրջանառության մեջ դնել նոյեմբերի վերջից՝ դրամի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, եթե հասցնենք ամբողջությամբ կներդնենք, եթե՝ ոչ, ապա երկրորդ մասը շրջանառության մեջ կդնենք հաջորդ տարվանից»,- ասել է Ջավադյանը:

1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա Պարույր Սևակի պատկերն է, 2000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5000-ը` Վիլյամ Սարոյանի, 10000-ը` Կոմիտասի, 20000-ը` Հովհաննես Այվազովսկու, 50000-ը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերսին` հատված հուշարձանից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

100 մլն դրամ՝ ծխելու դեմ պայքարելու համար

Ծխելու դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրով հաջորդ տարի նախատեսվում է պետական միջոցներից ուղղել 100 մլն դրամ:

Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ազատվի հարկերից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարն այցելել է սիրիահայերի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Կրկին Ամուլսարի մասին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը Հայաստանին կոչ է արել հարգել ստորագրված պայմանագրերը

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը երեկ ԱՄՆ դեսպանությունում հանդիպել է լրագրողների հետ