Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական մշակույթը՝ շվեյցարական ժամագործության և իտալական գրիչների արտադրության մեջ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:35 , 08 Մայիս 2019

Chronograph խանութ-սրահը հպարտորեն արտահայտում է հայ մշակույթի պատմությունը և ժառանգությունը շվեյցարական ժամագործության և իտալական բարձրակարգ գրիչների արտադրության միջոցով: 2009 թ. Երևանում բացված Chronograph-ը, որն առանձնանում է բարձրակարգ ժամացույցների, աքսեսուարների և ոսկերչական իրերի լավագույն ընտրությամբ, հանդես է եկել երկու բացառիկ նախագծերով։

GLXY-Chronograph-1

Համագործակցելով Montegrappa գրիչներ արտադրող հանրահայտ իտալական բրենդի հետ` թողարկել է Երևանի 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան 2800» սահմանափակ քանակով մոդելները` ընդհամենը 50 օրինակով։ Ներկայացնելով էլեգանտ և դասական դիզայն՝ գրիչը միաժամանակ կենսունակ է և ժամանակակից։

«Կափարիչի վրա պատկերված է պատվանդանին կանգնած, գլուխը հետ շրջած և իշխանության խորհրդանիշ` գավազանը բռնած առյուծ։ Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է»,-բացատրում է Chronograph ընկերության տնoրեն Գաբրիել Ավետիսյանը:

GLXY-Chronograph-2

Chronograph-ի երկրորդ հատուկ նախագիծը Jaquet Droz-ի հետ է։ Jaquet Droz ժամագործական տունը գրեթե երեք հարյուրամյակների ընթացքում ժամանակը պատկերել է զարմանքի, գերազանցության և անընդհատ նորացված ստեղծարարության դրոշի ներքո: Այս յուրօրինակ փիլիսոփայությանը ժամագործական տունը նաև ավելացրել է բացառիկության զգացողությունը` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուրին ունենալ անհատականացված թվատախտակով ժամացույց: Jaquet Droz-ը հատուկ Chronograph-ի համար թողարկել է Պազիրիկ գորգի մանրանկարչությամբ մոդելի ժամացույց: Յուրօրինակ ժամացույցի թվատախտակը ձեռքով մանրանկարվել է Jaquet Droz-ի վարպետներից մեկի կողմից:

GLXY-Chronograph-3

«Petite Heure Minute Pazyryk Carpet » մոդելը հարգանքի տուրք է մատաուցում գոյություն ունեցող ամենահին գորգին: Պազիրիկ գորգը զարմանալի կերպով պահպանվել է սառույցի մեջ մ.թ.ա 5-րդ դարից և այսօր գտնվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում»,-պատմում է մարքեթինգի, PR- ի և հաղորդակցության բաժնի ղեկավար Մելանյա Նիկողոսյանը:

GLXY-Chronograph-4

Chronograph-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս 12 այլ ընկերությունների, որոնք միաժամանակ գործելով տարբեր ոլորտներում, ճանաչելին են որպես բացառիկ որակի, նորարարության ու մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու միասնական գաղափարով։ Chronograph-ը ներկայացված է նաև Վրաստանում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարար Խաչատրյանի հետ քննարկել են նաև արտահանման խթանման միջոցառումների և ներդրումների աջակցման պետական իրավասու մարմինների գործունեությունը և առաջիկա ծրագրերը:

Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել է Պետական եկամուտների կոմիտեում կիրառվող տեղեկատվական համակարգերին

Հյուրերին տպավորել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերն ու լուծումները: