Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական մեղրն արդեն ազատ մուտք ունի եվրոպական շուկա. Պյոտր Սվիտալսկի

Վերադարձ լուրերի բաժին

13:02 , 15 Մարտ 2018

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար-դեսպան Պյոտր Սվիտալսկին տպավորված է վերջին ամիսների ընթացքում սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնություններով: Այդ մասին Սվիտալսկին նշեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովի բացման ժամանակ:

Դեսպանը շնորհավորեց ՀՀ կառավարությանն այն ջանքերի համար, որոնք գործադրվում են սպառողների շահերի պաշտպանության և սննդի անվտանգության ոլորտներում: «Տպավորված ենք այն նախաձեռնությունների թվով, այն հավակնությունների մակարդակով, որոնք դրսևորվել են վերջին ամիսների ընթացքում կառավարության կողմից, վարչապետ Կարապետյանի գլխավորությամբ: Մենք՝ որպես Եվրոպական միություն, պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին, քանի որ սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրները շատ կարևոր տեղ ունեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակում: Կան կոնկրետ ծրագրեր, մենք դուրս ենք գալիս Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներից և այս գործընթացը լրիվ համահունչ է նաև Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Սա երկկողմ օգտավետ գործընթաց է, ու մենք պատրաստ ենք կոնկրետ օժանդակություն ցուցաբերել այս ջանքերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը վստահություն հայտնեց, որ օժանդակության և համագործակցության շրջանակում ԵՄ-ն կարող է կոնկրետ քայլեր առաջարկել նոր ֆինանսական փաթեթում: Դա, նրա խոսքով, տեխնիկական կարողությունների զարգացումն է, փորձի փոխանակումը, ինչպես նաև օժանդակությունը կոնկրետ միջոցառումների իրականացմանը: «Հուսով եմ, որ օժանդակությունը կապահովի անհրաժեշտ արդյունքներ: Վստահ եմ, որ կառավարության համապատասխան քայլերի ձեռնարկումը կնպաստի նաև արտահանման ծավալների մեծացմանը դեպի ԵՄ շուկա: Հայկական սնունդը շատ համեղ է, մենք գիտենք դա, պարզապես պետք է ստեղծել անհրաժեշտ շրջանակ, որը կապահովի երաշխիքներ, կապահովի ոչ միայն համը, այլ նաև դրա անվտանգ և ապահով լինելը: Փետրվարից ներդրվել է ՀՀ-ԵՄ սերտիֆիկացման նոր գործընթաց և ուրախ եմ, որ հայկական մեղրն արդեն ազատ մուտք ունի եվրոպական շուկա: Հուսով եմ, որ շուտով նաև խեցգետինն էլ նույն ուղղությամբ կգնա և մյուս ապրանքները»,- ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչով է պայմանավորված Յունիբանկի հաջողությունը մանրածախ վարկավորման շուկայում

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը գերազանցեց 983.5 մլրդ դրամը

«Քայլ արա, ընտրիր Հայաատանը». Կոշիկի, տեսքտիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է Եվրամիություն (տեսանյութ)

Բիզնես Արմենիան հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։

Վարկավորման ծավալներն աճել են. դրամով վարկերը գերազանցել են 1 տրլն դրամի շեմը

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2018 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 852.4 մլրդ դրամ