Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական ձեռնարկությունները մասնակցում են մոսկովյան «ProdExpo 2020» ցուցահանդեսին

Վերադարձ լուրերի բաժին

10:53 , 11 Փետրվար 2020

Մոսկվայում մեկնարկել է «ProdExpo 2020» խորագրով հնգօրյա ցուցահանդեսը, որին մասնակցում է ոլորտի հայկական 23 առաջատար ընկերություն։ Այդ մասին հայտնեց էկենեմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

IMG_2834
Ցուցահանդեսը համարվում է ոլորտի համար տարվա առանցքային միջոցառումներից մեկը: Մասնակցող 70 երկրներից ավելի քան 2 700 ընկերություն ցուցադրում է նորագույն արտադրանքը և փոխգործակցության եզրեր որոնում սպառման շուկաների գործընկերների հետ։ Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 70 000 հազար այցելու ավելի քան 112 երկրներից, այդ թվում՝ ռուսական և միջազգային վաճառքի ավելի քան 120 ցանցերի ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետության պատվիրակության մասնակցությունը ցուցահանդեսին համակարգող «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը նշել է․ «Շատ ուրախ ենք տեսնել ոլորտի այս կարևորագույն միջոցառմանը հայկական պատվիրակության ներկայացուցիչներին, որոնք իրենց ինքնատիպ և որակյալ արտադրանքով զբաղեցնում են յուրահատուկ նիշա տարածաշրջանային այս առանցքային շուկայում։ Ակնկալում ենք, որ մասնակից ընկերությունները կընդլայնեն համագործակցությունը ավանդական գործընկերների հետ, ինչպես նաև կստեղծեն նոր գործնական կապեր թիրախային շուկաների գործընկերների հետ»։

IMG_2862
Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության 2019 թ․ ծրագրի շրջանակում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ծրագրի իրականացումն ապահովում է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կրակայրիչներ արտադրող ընկերությանն արտոնություն ստացավ

Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվեն 27-30 նոր աշխատատեղեր` 150-170 հազար դրամ միջին աշխատավարձով։

Հայաստանը կօգտվի որոշ արտոնություններից ևս մեկ տարի

ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքների մասով ՀՀ-ի համար կհետաձգվեն ևս մեկ տարով:

Պետդուման կքննարկի նավթամթերքները ՀՀ արտահանելիս հայտարարագրերը վերացնելու մասին արձանագրությունը

Վավերացումից հետո ցանկում նշված արտադրատեսակների ներմուծումն ավելի կհեշտանա: