Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական կոշիկ արտադրողները մասնակցում են «Mosshoes 2018»-ին

Վերադարձ լուրերի բաժին

16:16 , 10 Սեպտեմբեր 2018

«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ հայաստանյան 6 արտադրողներ սեպտեմբերի 10-13-ը Մոսկվայում կմասնակցեն կոշիկի և կաշվե իրերի արտադրության «Mosshoes 2018» միջազգային ցուցահանդեսին։ Հայաստանյան ընկերությունների հետ միասին իրենց արտադրանքն են ներկայացնում 600 ընկերություններ աշխարհի 30 երկրներից։ Այս մասին B4B.am-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից:

Հայկական արտադրանքը ներկայացված է միջինից բարձր դասում։ Միջազգային ցուցահանդեսում մեր երկրի 6 արտադրողները ներկայացնում են «Սիմոնա», «Բաբիննի», «ԷլԿաԷռ», «Լունա», «Էլմա», «Սերաբիան» ապրանքանիշերը։

«Հայաստանյան կոշիկի արտադրությունը վերջին տարիներին ակնհայտորեն բարելավել է որակն ու դիզայնը՝ միջազգային շուկայում դառնալով ավելի մրցունակ։ Իսկ ցուցահանդեսում մեր կայուն տեղը շատ մեծ հնարավորություն է տալիս թուրքական արտադրանքի վրա կենտրոնացած սպառողական զանգվածը հայկական արտադրանքի կողմն ուղղորդելու համար»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը։

«Mosshoes»-ը ոլորտի խոշորագույն ցուցահանդեսն է Արևելյան Եվրոպայում, անցկացվում է տարին 4 անգամ։ «Mosshoes 2018» աշնանայինն ակնկալում է 12 000 մասնագետների, դիստրիբյուտորների, խոշոր գնորդների այցելություն։ Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան արտադրողները շուրջ 227 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

RESET․ UCOM-ում ցանկացած տեսակի և բարդության սմարթֆոնների, պլանշետների և շարժական մոդեմների վերանորոգում

Ucom ընկերությունն առաջարկում է օգտվել Reset ծառայությունից, որի միջոցով հաճախորդները կարող են վերանորոգել ցանկացած տեսակի սմարթֆոններ, պլանշետներ և շարժական մոդեմներ:

Visa Chatbot  և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր՝ Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունները Visa և Mastercard պրեմիում դասի քարտապաններին:

Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով

Այսուհետ վարկի ձևակերպման և առցանց գնումներ կատարելու գործընթացը դարձել է առավել հարմարավետ և հասանելի: