Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայկական կերպար՝ #ArmenianLook» տղամարդկանց համար

Վերադարձ լուրերի բաժին

15:23 , 22 Օգոստոս 2020

«Հայկական կերպար՝ #ArmenianLook» նախագծի շրջանակում «Տեղական արտադրանք» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամների ջանքերով անցկացվեց ևս մեկ ֆոտոշարք: Նախագծի գաղափարին՝ խթանել հայկական արտադրությունը, այս անգամ մեծ սիրով և պատրաստակամությամբ միացել են ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը, հեռուստամեկնաբան, հեռուստալրագրող Աբրահամ Գասպարյանը և երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո):

b4b.am
Նախաձեռնությանը միացած հայկական արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրատեսակներով հնարավոր դարձավ ստեղծել մասնակիցների հայկական կերպարը՝ #ArmenianLook-ը։

«Հայկական կերպար» նախագծի շրջանակում ստեղծվում է կերպար՝ ամբողջովին ձևավորված հայկական արտադրության հագուստով, կոշիկով և աքսեսուարներով, որոնք բավականին հարմար են և մատչելի: Այս մասին փաստում են նաև ֆոտոշարքի մասնակիցները:

b4b.am
Նախագծի նպատակն է խթանել հայկական արտադրանքի սպառումը, ներկայացնել Հայաստանում գործող այն ընկերությունները, որոնց արտադրանքը որակով ու ոճով չի զիջում օտարերկրյա հայտնի ապրանքանիշներին: Նախագծի հեղինակները նշում են, որ ֆոտոշարքը շարունակական է ` հագեցած նոր և հետաքրքիր կերպարային լուծումներով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով

Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում կամ առցանց հղումով:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։