Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական լրատվական կայքերն ընդդեմ ադրբեջանականի. ում լսարանն է ավելի մեծ

Վերադարձ լուրերի բաժին

20:41 , 07 Մարտ 2016

 

Կարծում ենք կարիք չկա պարզաբանել, թե փաստացի հակամարտության մեջ գտնվող երկրների պարագայում որքան է կարևորվում լրատվամիջոցների դերը։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է օնլայն (ինտերնետային) լրատվամիջոցներին, որոնց լսարանը չի սահմանափակվում միայն երկրի տարածքով։

Մենք լրատվամիջոցների որակի մասին չենք խոսի, այլ պարզապես կհամեմատենք հայկական և ադրբեջանական կայքերի այցելություններն ու մի շարք այլ ցուցանիշներ՝ հասկանալու համար, թե ում լսարանն է ավելի մեծ։ Վերցված են 2016 թվականի փետրվարի այցելությունների տվյալները (աղբյուրը՝ Similarweb.com)։

Միանգամից ասենք, որ հայկական և ադրբեջանական 45 ամենաշատ այցելություններ ունեցող կայքերի համեմատականը մեր օգտին է։ Սա ինչ-որ տեղ զարմանալի կարող է թվալ՝ հաշվի առնելով Հայաստանի և հարևան երկրի բնակչության թվի տարբերությունը։ Սակայն թվերը դա են վկայում։

Այսպես, 45 ամենից շատ այցելված հայկական լրատվականները միասին փետրվարին ունեցել են ավելի քան 55.7 մլն այցելություն, իսկ 45 ադրբեջանական կայքերը՝ 41.4 մլն։ Հայկական ամենամեծ լսարան ունեցող օնլայն լրատվամիջոցը News.am-ն է՝ 9 մլն 650 հազար այցելություն։ Ադրբեջանում ամենատարածվածը Milli.az-ն է (8 մլն 550 հազար այցելություն)։

Ընդ որում, երկու երկրների դեպքում էլ փետրվարին գրանցվել է այցելությունների թվի նվազում՝ հունվարի համեմատ։ Դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ փետրվարը 2 օրով ավելի կարճ էր։ Սակայն ադրբեջանական 45 կայքերի ընդհանուր այցելությունների թիվն ավելի մեծ չափով է նվազել (5.5%-ով), քան հայկական կայքերինը (2.8%):

Հայկական և ադրբեջանական լրատվական կայքերի այցելությունների թիվը, 2016 փետրվար (1000 այցելություն)

Հայկական   Ադրբեջանական
Կայքեր Այցելություն-ներ Կայքեր Այցելություն-ներ
1 News.am 9 650,0 Milli.az 8 550,0
2 Blognews.am 6 150,0 Day.az 2 900,0
3 Past.am 5 600,0 Oxu.az 2 850,0
4 Orer.am 4 050,0 Musavat.com 2 450,0
5 1in.am 3 800,0 Bizimyol.info 1 800,0
6 Tert.am 3 750,0 Big.az 1 600,0
7 Mamul.am 2 800,0 Haqqin.az 1 750,0
8 Bestinfo.am 1 900,0 Azadliq.info 1 550,0
9 Asekose.am 1 400,0 Qafqazinfo.az 1 450,0
10 Aravot.am 1 150,0 Anspress.com 1 300,0
11 Shamshyan.com 1 100,0 Qaynar.info 1 150,0
12 168.am 1 000,0 Disput.az 1 100,0
13 Shabat.am 982,2 Axar.az 1 050,0
14 Pressmedia.am 976,8 1News.az 1 000,0
15 Lurer.com 907,1 Trend.az 860,0
16 Hraparak.am 788,5 Lent.az 850,0
17 Armlur.am 775,4 Publika.az 770,0
18 Araratnews.am 723,2 Azadliq.org 730,0
19 Mediamag.am 650,8 Minval.az 680,0
20 Azatutyun.am 601,6 Moderator.az 680,0
21 Videolur.am 572,6 Vesti.az 660,0
22 Lragir.am 545,4 Aktual.az 540,0
23 Panorama.am 514,9 Wsemir.com 510,0
24 Iravaban.net 449,3 Teleqraf.com 450,0
25 Times.am 438,3 Faktxeber.com 410,0
26 Slaq.am 429,9 Azxeber.com 390,0
27 Hartak.am 411,7 Avropa.info 380,0
28 Bravo.am 341,5 Apa.tv 370,0
29 Armenpress.am 330,7 Modern.az 350,0
30 Hetq.am 317,5 Virtualaz.org 320,0
31 Replik.am 317,2 Xezerxeber.com 230,0
32 Panarmenian.net 265,6 Gapp.az 220,0
33 Armtimes.com 263,2 Pia.az 250,0
34 Comment.am 219,4 Az.apa.az 200,0
35 A1plus.am 218,3 Sia.az 180,0
36 Lorinews.am 198,5 Interaztv.com 150,0
37 Yerkir.am 195,0 Aze.az 150,0
38 Galatv.am 172,6 Mia.az 150,0
39 Hayeli.am 137,7 SalamNews.org 130,0
40 Aysor.am 130,6 Aznews.az 130,0
41 Mediamall.am 117,1 Bakililar.az 85,0
42 Politik.am 114,7 Azernews.az 65,0
43 Armtoday.info 107,1 Interfax.az 30,0
44 Henaran.am 103,4 Zerkalo.az 10,0
45 Civilnet.am 94,3 Armenia.az 4,0
Ընդամենը 55 762,1   Ընդամենը 41 434,0

Վերը նշվածը նշանակում է, որ հայկական կայքերը լսարանի վրա ունեն ավելի մեծ ազդեցություն, քան ադրբեջանականները։

Սակայն կարևոր է նաև, թե ովքեր են այցելում։

45 հայկական կայքերի 55.7 մլն այցելություններից 48.7 միլիոնը Հայաստանից են, 7 միլիոնը՝ արտերկրից։ Ադրբեջանի դեպքում 41.4 միլիոնից 35 միլիոնը ներքին ընթերցողներն են, 6.4 մլնը՝ արտերկրի։ Սա նշանակում է, որ բացարձակ թվի առումով, հայկական լրատվամիջոցները արտերկրի լսարանի վրա ավելի մեծ ազդեցություն ունեն։ Սակայն տոկոսային առումով Ադրբեջանի կայքերի արտաքին լսարանն ավելի մեծ է (15.5%-ը՝ 12.6%-ի դիմաց)։

Similarweb-ի տվյալներից երևում է, թե ադրբեջանցիները հիմնականում որ հայկական կայքերն են այցելում, և հակառակը։

Այսպես, Armtoday.info-ի այցելությունների 8.9%-ը եղել է Ադրբեջանից: Մեր հարևանները ուշադրությամբ հետևում են նաև Epress.am (5.94%), Razm.info (4%), Armenpress (3.7%) և Panarmenian.net (3.6%) կայքերին: Իհարկե, չի բացառվում, որ բացարձակ թվով, օրինակ, News.am-ն ավելի շատ ընթերցող ունենա Ադրբեջանից, սակայն տեսակարար կշռի առումով ադրբեջանական լսարանը հայկական խոշոր կայքերի առաջին հնգյակի մեջ չի մտնում։

Այսինքն, եթե մենք ցանկանում ենք ԶԼՄ-ների ազդեցությունն օգտագործել նաև արտաքին միջավայրում, այդ թվում՝ հենց Ադրբեջանում, հարկավոր է մեծացնել արտաքին լսարանը՝ առաջին հերթին նյութերի թարգմանության, բովանդակության և SEO-ի շնորհիվ։ Իդեալական տարբերակ կլիներ, իհարկե, ունենալ որոշակի նյութերի ադրբեջաներեն կամ թուրքերեն թարգմանություն, սակայն դա լրացուցիչ ռեսուսներ է պահանջում։

Տոկոսային առումով Հայաստանից ամենաշատ ընթերցողներ ունի Armenia.az-ը (ընթերողների 90%-ից ավելին)։ Հայալեզու ադրբեջանական այս կայքի դիտումները կտրուկ նվազել են՝ 15-20 հազարից հասնելով 4 հազարի։ Հայաստանից ընթերցողներ ունեն Aze.az-ը (6.74%), Vesti.az-ը (6.05%), Haqqin.az-ը (5.31%) և Minval.az-ը (2.74%):

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ չնայած բոլոր քննադատություններին և մեկնաբանություններին՝ հայկական մեդիան ինտերնետում շատ ավելի մեծ լսարան և ազդեցություն ունի։ Մնում է զարգացնել այդ պոտենցիալն ու ճիշտ օգտագործել այն։