Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական ընկերությունները հրավիրվում են «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:12 , 10 Սեպտեմբեր 2018

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018թ. սեպտեմբերի 15-ն է։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ, 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Երևանում կանցկացվի ԵԱՏՄ տարածաշրջանում ամենախոշոր ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը, որն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

Գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։

Ցուցահանդեսային մասը կմիավորի արտահանող և արտահանման ներուժ ունեցող ԵԱՏՄ երկրների ընկերություններին հետևյալ ոլորտներից․

• գյուղմթերքի վերամշակում և սննդարդյունաբերություն (органическое земледелие – производители органических продуктов питания, удобрений, средств защиты растений и оборудования для органического земледелия),

• դեղագործական և բժշկական արտադրանք (отечественные медицинские инновации – производители уникальных фармацевтических товаров, медицинской техники и оборудования для медицинских учреждений, не имеющих аналогов в мире),

• թեթև արդյունաբերություն (искусственные материалы и технические ткани -производители материалов для промышленных нужд, высокотехнологичных материалов, а также сырья и оборудования для их производства),

• շինանյութերի արտադրություն (”умные” строительные материалы – производители высокотехнологичных изоляционных, кровельных, облицовочных и других материалов для строительства жилых и нежилых помещений),

• ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտություն (технологии для промышленности – производители инновационных станков, приборов и оборудования, а также программного обеспечения и комплексных цифровых решений для обеспечения нужд ювелирной, легкой, медицинской, сельскохозяйственной и строительной отраслей промышленности),

• Ոսկեգործություն (ювелирные бренды ЕАЭС – производители и дистрибьюторы ювелирных изделий, дизайнерских украшений и часов)։

Ցուցահանդեսի մասնակիցների ընտրության համար հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները՝ արտադրանքի արտահանման, ինովացիոն ներուժի և կոոպերացիոն հնարավորությունների առկայությունը։

Միջոցառման ցուցահանդեսային մասին, ինչպես նաև համաժողովին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. սեպտեմբերի 15-ը։ Մանրամասն տեղեկատվությունը կցվում է։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպչական բոլոր հարցերով կարող եք դիմել ծրագրի կառավարիչ Նադեժդա Ուգոլնիկովային՝ էլհասցե` [email protected]; հեռ.՝+7 (495)-258-20-45/153։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել […]

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով»,-Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ արդիականացման ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան: