Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական ընկերությունները բացառիկ հնարավորություն կստանան ադամանդ գնելու ռուսական «Գոխրան»-ից

Վերադարձ լուրերի բաժին

00:56 , 11 Ապրիլ 2019

Հայաստանի և Ռուսաստանի միջև նոյեմբերին կստորագրվի համաձայնագիր, որը հնարավորություն կտա ՌԴ-ի ֆինանսների նախարարության ենթակայությամբ գործող «Գոխրան» կազմակերպությունից գնել ադամանդներ: b4b.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը՝ ամփոփելով Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները:

«Միջկառավարական հանձնաժողովի նիստերի ժամանակ ձեռք է բերվել հայկական կողմի համար մի շատ կարևոր համաձայնություն: Մասնավորապես՝ հայկական ընկերությունները կկարողանան ռուսական ֆինանսների նախարարությամբ գործող «Գոխրան» կազմակերպությունից ձեռք բերել ալմաստներ, որպեսզի հետագայում վերամշակեն Հայաստանում: Այդ ընկերությունն ալմաստը վաճառում է միայն իր տեղական կազմակերպություններին: Համաձայնագրի ստորագրման դեպքում վաճառելու է նաև ՀՀ ռեզիդենտներին»,-ներկայացրեց փոխնախարարը:

Արձանագրվել է, որ այդ համաձայնագրի ստորագրումը պետք է տեղի ունենա մինչ 2019 թ. նոյեմբերը: Փոխնախարարի գնահատմամբ՝ դա մեր տնտեսվարողների համար նոր հնարավորություն կընձեռի ավելի որակյալ և մատչելի գներով ալմաստներ ձեռք բերել: Բաբայանը տեղեկացրեց, որ ներկայում ՀՀ ռեզիդենտները ալմաստ են ձեռք բերում ռուսական «Ալռուսա» ընկերությունից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը մասնակցել է ՄՄ պետությունների մաքսային ծառայությունների և ԱՊՀ մաքսային ծառայությունների նիստերին

Ստորագրվել է 35 որոշում՝ մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ:

«Կոմերսանտը» 3 մլրդ ռուբլի է գնահատել ավիաընկերությունների կորուստները Վրաստան թռիչքների արգելքի պատճառով

Ռուսաստանի առանձին փոխադրողներ պատրաստ կլինեն զբոսաշրջիկներին տանել Հայաստանի եւ Հյուսիսային Օսիայի օդանավակայաններով: