Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական ընկերությունը զենք կարտադրի

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

13:08 , 26 Նոյեմբեր 2015

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում ընդունեց 3 տարով զենքի արտադրության լիցենզիա տրամադրել հայկական «Ֆերոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Ինչպես նիստի ժամանակ զեկուցեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, «Ֆերոն» ընկերությունը այժմ ՀՀ ՊՆ պատվերով իրականացնում է մարտական զենքի պահեստամասերի և համալրող մասերի մշակման, նորոգման ու արտադրության պայմանագրային աշխատանքներ:

Ընկերությունը ինքն է հայտ ներկայացրել զենքի արտադրության լիցենզիա ստանալու համար, և հաշվի առնելով վերը նշվածը՝ Ա. Նազարյանի խոսքով, նպատակահարմար է ընկերության տալ նման լիցենզիա՝ երեք տարի ժամկետով:

Թե ինչ տեսակի զենք է արտադրելու «Ֆերոնը» այս պահին չի նշվում։

Հայտնի է միայն, որ ընկերությունը գործում է 2003 թվականից, և դրա հիմնադիրն է ՀՀ քաղաքացի Ադամ Շահբազյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը չիրագործվող վարկային ծրագրեր է հայտնաբերել, որոնց գծով ՀՀ-ն վճարումներ է իրականացնում

Նա խնդրել է նախարարներին՝ յուրաքանչյուրն իր մասով պարզի նման ծրագրերի գոյությունը և ցանկը ներկայացնել իրեն

Առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր

Նոր նշանակում ՊԵԿ-ում

ՊԵԿ ղեկավարության կողմից Մոսկվայի խոշոր առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Մուրադյանին առաջարկվել է վերադառնալ հայրենիք