Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական ընկերությունը Ադրբեջանի տարածքով էկվադորյան բանաններ կմատակարարի Իրան

Վերադարձ լուրերի բաժին

14:07 , 31 Մայիս 2017

Հայկական ArmEc Trading ընկերությունը, որը զբաղվում է Ղազախստան էկվադորյան բանանների մատակարարմամբ, մտադիր է մոտ ժամանակներս շուրս գալ Եվրասիական միության այլ երկրների շուկաների, ինչպես նաև Իրան ու Վրաստան:

Իրան էկվադորյան բանանները պլանավորում է մատակարարել Ադրբեջանի տարածքով, հայտնել է ընկերության նախագահ Վարդան Հարությունյանը:

«Սխեման այնպիսին է, որ մթերքը մատակարարվում է միանգամից Ղազախստան, սակայն փաստաթղթերը ձևակերպվում են Հայաստանում և շահույթը հարկվում է հայկական գանձարանում:

Այսօր մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ, որի հսկայական շուկան կարիք ունի էկվադորյան մթերքի, սակայն գործող պատժամիջոցների պատճառով ապրանքի մատակարարումը Հայաստանով հղի է լուրջ խնդիրներով:

Այդուհանդերձ, մենք լուծել ենք այդ խնդիրը, և իրանական շուկա էկվադորյան բանանները կմատակարարվեն Վրաստան՝ Ադրբեջանի տարածքով»,- ասել է Հարությունյանը EADaily-ին տված հարցազրույցում:

Ընկերության նախագահը նաև նշել է, որ Իրան բանանների մատակարարումների շահույթի հարկումը, ինչպես Ղազախստանի դեպքում, կուղղվի Հայաստանի բյուջե:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հանքային ջրերի արդյունահանման ծավալները թաքցնելով տնտեսվարողները չեն վճարել մոտ 230 մլն դրամ. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ…

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ևս 4 ամենապահանջված հեռուստաալիքները

MasterCard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս Բանկին

Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը: