Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական գյուղատնտեսական սթարթափները մասնակցում են «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին

Վերադարձ լուրերի բաժին

01:20 , 28 Սեպտեմբեր 2019

Սեպտեմբերի 25-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» 6-րդ միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվում է գյուղատնտեսությանը և սննդի արդյունաբերությանը նվիրված ցուցահանդես։ Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարությունը:

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների մասնավոր հատվածի ներկայացուցիչների նորարարական լուծումները որպես ոլորտի հետագա զարգացման և մրցունակության ապահովման գիտահեն շարժիչ ուժ։ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը գոհունակություն է հայտնել նորարարական սթարթափ էկոհոմակարգի ներկայացուցիչների մասնակցության առիթով։

photo 27.09  (7)

Ցուցահանդեսին մասնակցում են «Էկոտեքնոլոջի» ՍՊԸ-ն՝ իր Աքուասորս ապրանքով, «Էֆ-Դի-Էյ Լաբորատորիա» ՍՊԸ-ն՝ իր ծառայություններով, «Գարուն Թեք» ՍՊԸ-ն՝ հողերի կառավարման արդյունավետության բարձրացման տեխլոնոլոգիական լուծումով և Մարքեթինգի հայկական ասոցիացիան՝ իր ՀՀ արտահանողների կատալոգով։

«Եվրասիական շաբաթ» եռօրյա միջազգային համաժողովի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսին Հայաստանի ընկերությունների մասնակցության աշխատանքները համակարգել է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որն ընտրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում Կալաշնիկով են արտադրելու

Հայաստանում հուլիսի առաջին տասնօրյակում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը:

ՀՐԱՏԱՊ: Հայկական ավիաընկերությունները չեն կարողանա թռիչքներ կատարել ԵՄ օդային տարածքում

Պատճառն անվտանգության միջազգային չափանիշներին չբավարարելն է:

Հաքերային հարձակում է կամ ներքին սաբոտաժ

Փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքը նշանակում է, որ անձնական տվյալներն անպաշտպան են: