Invalid username or password
2019 թվականի առաջին կիսամյակում 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գինիների արտահանման աճ է նկատվում: Այդ մասին ասել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը: Այս տարի բավականին ծանրաբեռնված աշխատանքային օրեր են եղել, և տարբեր ծրագրեր ենք իրականացրել խաղողագործության և գինիների ճանաչելիության բարձրացման ու արտահանման ուղղությամբ:
2019 թվականի ընթացքում հայկական գինիները ներկայացվել են միջազգային տարբեր ցուցահանդեսներում՝ Ռուսաստանում, Չինաստանում, Լեհաստանում, Կանադայում և այլն: «Միջազգային հարթակներում հայաստանյան գինեգործությունը ներկայացնելիս ոլորտի մասնագետները, հաճախ ստիպված են լինում պայքարել հանուն խաղողի հնագույն տեսակները հայկական կոչելու իրավունքի։ Հաճախ դրանք ներկայացվում են որպես ադրբեջանական կամ վրացական տեսակներ։ Մեր «Արենի» և «Ոսկեհատ» խաղողները եվրոպական էլեկտրոնային բազայում նշված էին որպես ադրբեջանական տեսակներ»,- ասել է Մուրադյանը։
Անդրադառնալով հայկական գինու արտահանման տվյալներին՝ Մուրադյանը նշել է, որ 2019 թվականին 2018 թվականի համեմատ գինիների արտահանման աճ է նկատվում: «Արտերկրում հայկական գինու պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ, 2019 թվականի նույն ժամանակահատվածում շուրջ 300 000 լիտր գինի ավելի է արտահանվել: Արտահանման ծավալների հստակ և վերջնական տվյալները պարզ կդառնան տարեվերջին»,- ասել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենը։ Հայկական գինու երկրորդ շուկան Չինաստանն է, իսկ առաջինը՝ Ռուսաստանը: Զարուհի Մուրադյանն ընդգծել է, որ Չինաստան ավելի շատ արտահանվում են ոչ թե խաղողի, այլ մրգային գինիներ։
Արմենպրես
Դիտումներ 1864
Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:
Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:
Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: