Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական գինին և կոնյակը ներկայանում են China International Import Expo 2019 ցուցահանդեսում

Վերադարձ լուրերի բաժին

18:10 , 07 Նոյեմբեր 2019

Նոյեմբերի 5-10-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը մասնակցում է China International Import Expo (CIIE) միջազգային ցուցահանդեսին: Շանհայի Ազգային ցուցահանդեսային և կոնվենցիայի կենտրոնում միասնական տաղավարով հիմնադրամը ներկայացնում է հայկական 13 գինեգործական ընկերության 160-ից ավել տեսակի գինի և 34 տեսակի կոնյակ։

CIIE երրորդ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս մասնակից երկրներին և ձեռնարկատիրություններին ցուցադրել իրենց արտադրանքը, հայտնի դարձնել իրենց ապրանքանիշերը և ստեղծել գործարար կապեր աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում:

«Գինեգործությունը ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից է, ուստի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ջանք չի խնայում, որպեսզի արտահանման ներուժ ունեցող ընկերությունները հավուր պատշաճի ներկայանան և մասնակցեն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում տեղի ունեցող ցուցահանդեսին։ Հայկական գինիներն արդեն արտահանվում են 32 երկիր և ես համոզված եմ, որ այս ցուցահանդեսը կբացի հեռանկարներ նոր գործարար կապերի հաստատման միջոցով հայկական գինու և կոնյակի արտահանման ծավալներն ընդլայնելու համար», – նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

CIIE ցուցահանդեսը նախորդ տարի ունեցել է 2,462 գրանցված գնորդ և 1,178 մասնակից 82 երկրներից, կնքվել են 657 նախնական պայմանագրեր։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է 3,893 ձեռնարկություն շուրջ 170 երկրից և տարածաշրջանից, իսկ գրանցված այցելուների նախնական թիվը հասնում է 650,000-ի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության:

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։