Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական բջջայինների և պլանշետների արտադրությունը կտրուկ նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

18:31 , 08 Հոկտեմբեր 2017

Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 330 հատ բջջային հեռախոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 650-ի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։ Փաստորեն նախորդ տարվա համեմատ՝ բջջային հեռախոսների արտադրությունը կիսով չափ կրճատվել է։

Պլանշետնեպի դեպքում անկումն ավելի խորն է. եթե 2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել էր 696 հատ պլանշետ, ապա այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է ընդամենը 55 հատ։ Ընդ որում, այդ 55 հատը արտադրվել է միայն առաջին եռամսյակի ընթացքում։ Այսինքն՝ ապրիլից այս կողմ Հայաստանում պլանշետ չի արտադրվել։

Նշենք, որ Հայաստանում բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվում է մեկ ընկերություն՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը (Technology and Science Dynamics)։ Հայկական առաջին Արմֆոն (Armphone) սմարթֆոններըընկերությունը ՀՀ սպառողին պաշտոնապես ներկայացրեց 2016 հունիսի 6-ին։

TSD-ն հայտարարում էր, որ իրենք աստիաճանաբար ավելացնելու են սարքավորումների արտադրության ծավալները՝ դուրս գալով նաև միջազգային շուկաներ։ Իսկ հայկական պլանշետների խոշոր գնորդներից մեկը պետք է դառնար պետությունը՝ Armtab պլանշետներ տրամադրելով դպրոցականներին։

Դատելով արտադրության ցուցանիշներից՝ երևում է, որ հայկական պլանշետների հարցում պետության պլանները փոխվել են, իսկ հայաստանցի սպառողները մեծ ուշադրություն չեն դարձնում հայրենական արտադրության հեռախոսներին և պլանշետներին։ Համեմատության համար նշենք, որ ամեն տարի Հայաստան է ներկրվում 300-320 հազար հատ բջջային հեռախոս։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գնաճը՝ մայիսին. ինչպես են փոխվել առանձին ապրանքների գները

2018 թվականի մայիսին 12-ամսյա գնաճը (մայիսը՝ նախորդ տարվա մայիսի համեմատ) Հայաստանի Հանրապետությունում կազմել է 1.6%:

«Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլեւ զինվորի բաժինը գողանալու կասկածանքով։

Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են

Հայաստանի Հանրապետությունից հունիսի 15-ի դրությամբ ընդհանուր առմամբ արտահանվել է 67 294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33 819 տոննայի դիմաց