Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական բեռնատարները բարեհաջող հատել են հայ-վրացական սահմանը

Վերադարձ լուրերի բաժին

18:08 , 05 Մարտ 2020

Հայկական բեռնատարները բարեհաջող հատել են հայ-վրացական սահմանը, շուտով սահմանված ընթացակարգով կուղեկցվեն դեպի հաջորդ մաքսային կետ: Էկոնոմիկայի նախարարությունը և Պետական եկամուտների կոմիտեն օպերատիվ կապի մեջ են տարանցում իրականացնող տնտեսվարողների հետ` առանց խոչընդոտների կազմակերպելու բեռնափոխադրումները: Այդ մասին հայտնեց նախարարության մամուլի ծառայությունը:

Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և կորոնավիրուսային նոր դեպքերին արագ արձագանքելու գործողությունների ծրագրերում: Փոփոխությունները ներառում են նաև կորոնավիրուսի վարակվածության բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մինչև մեկ այլ սահմանային անցակետ տարանցիկ անցնող բեռնատար փոխադրամիջոցների ուղեկցում՝ ուղեկցողի առկայություն՝ իրենց անձնակազմի հետ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես ռիսկային գոտի ճանաչված տարածքներում գտնված տրանսպորտային միջոցների վարորդները փոխարինվում են այլ ֆիզիկական անձով, ով չի պատկանում ռիսկային խմբին: Մաքսային ծառայության լիազորված աշխատակցի հսկողության ներքո իրականացվում է տրանսպորտային միջոցի ամբողջական ախտահանում, իսկ բեռնատար փոխադրամիջոցի վարորդ օտարերկրյա քաղաքացին, ով վարել է մեքենան սահմանը հատելիս, հետ է ուղարկվում կամ, կլինիկական վիճակով պայմանավորված, ենթարկվում է կարանտինի/ տեղափոխվում է բժշկական հաստատություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019 թ. չորրորդ եռամսյակում ՕՈՒՆ զուտ պարտավորություններն աճել են

Ըստ ՀՀ ԿԲ-ի՝ աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ կազմել է 1.1 մլն դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը

Խիստ միջոցառումները կերարաձգվեն ևս տասն օրով: Կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում հասել են 235-ի:

Ucom-ը հեռավար ուսուցումը դարձնում է հասանելի բոլորի համար

Ucom Universal և uMix փաթեթների բաժանորդները կարող են դիտել uMediaroom-ն առանց ամսավճարի, մյուս բոլոր՝ այդ թվում այլ օպերատորների բաժանորդները կարող են ներբեռնել uMediaroom հավելվածը Google Play-ից և App Store-ից և մեկ ամիս դիտել ալիքներն անվճար։