Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական բանկերի ինտերակտիվ հարկային քարտեզը. ով որքան է վճարել

Վերադարձ լուրերի բաժին

14:17 , 28 Ապրիլ 2016

ՀՀ 21 առևտրային բանկերը միասին 2016 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 9 մլրդ 324.9 մլն դրամի հարկեր և տուրքեր։ Դա 416.8 մլն դրամով կամ 4.3%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ հարկային ծառայության կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկից։

Խոշորագույն հարկատու բանկը 2016-ի առաջին եռամսյակի տվյալներով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլն է (998.2 մլն դրամ), որին հաջորդում են Արդշինբանկը (957.4 մլն), ՎՏԲ-Հայաստան բանկը (889.5 մլն) և Ամերիաբանկը (843.5 մլն դրամ):

21 առևտրային բանկերից 11-ը այս տարվա հունվար-մարտին ավելի քիչ հարկեր են վճարել, քան 2015-ի նույն ժամանակահատվածում։ Բանկերի վճարած հարկերի մեծության և դրանց փոփոխությունները բերված են աղյուսակում։

banker-2016

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա

Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ

Նախագահին զեկուցվել է, որ այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար