Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայկական բանկերը՝ պարտատոմսերի կովկասյան շուկայում (infographics)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

17:07 , 31 Հունվար 2017

Ֆինանսական տեղեկատվությամբ զբաղվող C-Bonds.com հարթակը հրապարակել է կովկասյան 3 հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կորպորատիվ տեղական պարտատոմսերի շուկաների վիճակագրությունը՝ 2016 թվականի համար։

3 երկրներում 2016 թվականին տեղաբաշխվել է ընդհանուր առմամբ 310 մլն դոլարի պարտատոմս։ Արժեքային առումով առաջատարը Վրաստանն է, որտեղ տեղաբաշխվել է 167 մլն դոլարի պարտատոմս։ Հայաստանում այդ ցուցանիշը 43 մլն դոլար է կամ ընդհանուրի 14%-ը։

Սակայն ուշադրության է արժանի մեկ այլ հանգամանք։ Պարտատոմս տեղաբաշխողների և տեղաբաշխման գործարքների թվով Հայաստանը առաջատար է։

Այսպես, Վրաստանում նախորդ տարի պարտատոմսերի տեղաբաշխմամբ զբաղվել են 2 կազմակերպություն՝ Galt & Taggart և Pasha Bank Georgia: Ընդ որում, Galt & Taggart-ին բաժին է ընկնում տեղաբաշխման արժեքի 96.5%-ը։

Ադրբեջանում 2016 թվականին պարտատոմս տեղաբաշխել է միայն PSG Kapital ընկերությունը (տեղաբաշխել է նավթային SOCAR ընկերության պարտատոմսերը)։

Իսկ Հայաստանում նախորդ տարի պարտատոմսերի տեղաբաշխում իրականացրել են 5 կազմակերպություններ՝ Ամերիաբանկը, Արմսվիսբանկը, Արարատբանկը, Յունիբանկը և Ռենեսա ներդրումային ընկերությունը։ Իսկ տեղաբաշխումների թվի առումով պատկերն այսպիսին է՝ Հայաստան՝ 13, Վրաստան՝ 8, Ադրբեջան՝ 1։

Աղբյուրը՝ CBonds.com

Սա վկայում է այն մասին, որ հայաստանյան պարտատոմսերի շուկան, չնայած փոքր ծավալներին, ավելի ակտիվ է և մրցակցային։

Ինչ վերաբերում է Հայաստանյան շուկային, ապա արժեքային առումով առաջատարը Ամերիաբանկն է, որը կատարել է պարտատոմսերի 3 տեղաբաշխում՝ 22 մլն դոլար ընդհանուր արժեքով (շուկայի 51.17%-ը)։

Աղբյուրը՝ CBonds.com

Երկրորդ տեղում Արմսվիսբանկն է՝ 12 մլն դոլարի պարտատոմս (27.37%)։ Արմսվիսբանկը կատարել է 4 տեղաբաշխում և տեղաբաշխել է Ազգային հիպոթեկային ընկերության պարտատոմսերը։

Յունիբանկը տեղաբաշխել է 5 մլն դոլարի պարտատոմս (սեփական պարտատոմսեր), որը շուկայի 11.6%-ն է։ Արարատբանկը կատարել է 3 տեղաբաշխում՝ 3 մլն դոլար ընդհանուր արժեքով (սեփական պարտատոմսեր)։

Իսկ Ռենեսա ներդրումային ընկերությունը 2 անգամ տեղաբաշխել է Գլոբալ Կրեդիտ վարկային կազմակերպության պարտատոմսերը՝ 1 մլն դոլար ընդհանուր արժեքով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե

Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին

Ընդհանրապես, կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայք է համարվում 1.04-ից 1.06-ը (յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով՝ 104-106 տղա)։

«Անելիք» բանկի տարօրինակ թռիչքն ու վայրէջքը

2017թ. երրորդ եռամսյակում բանկի վարկերն ու ավանդները պարզապես գահավիժել են։